14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2017

«Ինքնասպանություն գործեց»

Երեկ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ԿԸՀ ներկայացրեց նախընտրական ցուցակը: «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես տեղեկացրել ենք,  ցուցակում 11-րդն է: Մեկնաբանելով այս փաստը՝  քաղաքագետ Արմեն Հակոբյանը Henaran.am-ի հետ զրույցում նկատեց, որ դա նմանվում էր ինքնասպանության: Կուսակցության առաջնորդն, ըստ նրա, ինքնասպանություն գործեց: Քաղաքագետը շեշտեց՝ այդ ինքնասպանությունը պայմանավորված էր հատկապես  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մեջ մտնելով: Նկատենք, որ վերջին շրջանում կուսակցության քաղաքական ֆոնը […]

Այրված ու հոշոտված կնոջ դի է հայտնաբերվել. սահմռկեցուցիչ դեպքի մանրամասները

Արարատի մարզում, փետրվարի 16-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 20:30–ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի Դեմիրճյան փողոցի 3-րդ տանը կնոջ մոխրացած ու հոշոտված դի կա: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Արարատ համայնքի ղեկավար Կարեն Ղազարյանը հայտնեց, որ  ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն տան բնակչուհի, 79-ամյա […]

ԼՂ ՊՆ-ից տեղեկացնում են

Փետրվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 85 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 800 կրակոց: Մասնավորապես արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է […]

«Դա կարող է դառնալ իշխանության համար մեծ անակնկալ»

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կարծում է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքը շատ անկանխատեսելի կարող է լինել: «Իհարկե, ստեղծվել են մեխանիզմներ, որոնք շատ հաճախ ապօրինի առավելություն են տալիս այլ ուժերի նկատմամբ, բայց եթե համեմատենք նախկինի հետ, ինքը չունի երաշխավորված հաղթանակ»,-հավելեց նա: Ըստ Լ. Զուրաբյանի՝ ստեղծվել է մի ընտրական համակարգ, որտեղ գնալու է պայքար փողի ու քաղաքական […]

Հրդեհ «Արմենտել»-ի գրասենյակում․ ոստիկան է ծխահարվել

Փետրվարի 16-ին, ժամը 23:06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 24/1 շենքում՝ «Արմենտել» ՓԲԸ ընկերության սպասարկման գրասենյակում: Հրդեհի բարդության «1 Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Պարզվել է, որ 1-ին հարկում՝ գնումների և մոնիթորիգի բաժնի գրասենյակի նախասրահում (մոտ […]

Հովիկ Աբրահամյանին` անձամբ Վլադիմիր Գասպարյանը. Իրավունք

Այս շաբաթ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Արարատի մարզում էր՝ խորհրդակցության։ Ինչո՞ւ նախընտրական փուլում ոստիկանապետը մեկնարկը սկսեց Արարատի մարզից։ Բոլորին ակնհայտ է, որ սա Հովիկ Աբրահամյանի «կալվածքն» է, որտեղ ՀՀԿ-ն փորձում է սեփական ուղղորդումները մտցնել։ Բնականաբար, ընտրություններն այստեղ չափից ավելի թեժ են լինելու, և խոսքը ոչ միայն ոմանց ընտրվելու, այլև ազդեցության ոլորտը պահպանելու մասին է։ Հովիկ Աբրահամյանի […]

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են

Փետրվարի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ Մյունխենում կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Քննարկվեցին արտգործնախարարների միջև հետագա հանդիպումների, ինչպես նաև համանախագահների` տարածաշրջան այցելության հետ կապված հարցեր։

Ցանկանում է օր առաջ ազատվել. Իրավունք

Վիգեն Սարգսյանի` պաշտպանության նախարար նշանակվելուց հետո նախարարությունում կադրային ջարդ, որպես այդպիսին, գրեթե չեղավ, սակայն կան կադրեր, որոնցից նորանշանակ նախարարը ցանկանում է օր առաջ ազատվել։ Թերթի տեղեկություններով, այդ կադրերից մեկը ՊՆ ւսշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանն է, որը համարվում է նախկին նախարար Սեյրան Օհանյանի «մարդը»։ Վիգեն Սարգսյանը մտադիր է կամաց-կամաց ազատվել Օհանյանի կադրերից։ Նույն աղբյուրի պնդմամբ, առաջիկայում Հայրապետյանին […]

Նոր պատերազմ. Հայկական Ժամանակ

Հայաստւսնում եւ Արցախում նոր պատերազմի հստակ սպասում է ձեւավորվել։ Ներքին խոսակցություններ կան, որ դա լինելու է մարտին։ Դժվար Է ասել, թե ինչ հիմքեր ունեն այս կանխատեսողները, բայց դրանք վտանգավոր են։ Ապրիլյան քառօրյայից հետո ամենաշատ տարածված խոսակցություններից մեկն էլ այն էր, որ բանակում բոլորը գիտեին, որ պատերազմ է լինելու։ Արդյո՞ք գործ ունենք նույնանման իրավիճակների հետ, եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի