15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2017

Օսկանյանի որդին ու նրա ազգականը ձերբակալվել են առևանգման և ծեծի կասկածանքով

2017թ. փետրվարի 17-ին Ոստիկանությունից ստացվել են քաղաղացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն առ այն, որ 2017թ. փետրվարի 16-ին իր ընկեր Հ.Սիրադարյանը, և նրա հորաքրոջ որդին` Ա.Օսկանյանը, իրենից պահանջել են վերադարձնել պարտքի գումարը, որի ընթացքում իր կամքին հակառակ իրեն պահել են ավտոմեքենայի մեջ և թույլ չեն տվել դրանից դուրս գալ` առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ […]

Նախագահը մասնակցել է ԵԿՄ 11-րդ համագումարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) 11-րդ համագումարին: Հանրապետության Նախագահը ողջույնի խոսք է հղել համագումարի մասնակիցներին և հյուրերին: *** Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարում Սրբազա՛ն հայրեր, Սիրելի՛ մարտական ընկերներ, Հարգելի՛ զինակիցներ, Ողջունում եմ Երկրապահ կամավորականների միության 11-րդ համագումարի մասնակիցներին և հյուրերին: Երկրապահը […]

Հզոր պայթյուն Թուրքիայում․ զոհերի թվում երեխա կա /տեսանյութ/

Երեկ երեկոյան Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում հզոր պայթյուն է որոտացել: Թուրքական «Hürriyet»-ի տեղեկացմամբ՝ 1 տոննա պայթուցիկ նյութով բեռնված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 15 քաղաքացի: Ավելի ուշ պարզվել է, որ զոհվածներից մեկը երեխա է, սակայն որոշ լրատվամիջոցներ գրում են, որ նա մոտ 11 տարեկան էր, որոշներում էլ տեղեկություններ կան, որ փոքրիկը 3 տարեկան էր։ […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարարին

Փետրվարի 17-ին աշխատանքային այցով Մյունխենում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալան Դունկանին: Էդվարդ Նալբանդյանը և Ալան Դունկանը քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, կարևորեցին փոխայցերի կազմակերպումը, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհդակցությունների անցկացումը: Էդվարդ Նալբանդյանը Ալան Դունկանին ներկայացրեց անցյալ տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ […]

Գեներալ Մանվելը ընտրվեց

Գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ընտրվեց ԵԿՄ վարչության նախագահ: Առաջարկությունը այսօր՝ փետրվարի 18-ին ԵԿՄ հերթական համագումարի ժամանակ հնչեցրեց գեներալ Սեյրա Սարոյանը:   «Եկեք սաղովս բացեբաց ընտրենք մեր զորավար մանվել Գրիգորյանին»,-առաջարկեց Սեյրան Սարոյանը:  

Ես դա տրամաբանական չեմ համարում. Վահրամ Բաղդասարյանը՝ Սեյրան Օհանյանի հայտարարության մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր  ԵԿՄ համագումարից առաջ՝ լրագրողների հետ զրույցոի ընթացքում,  անդրադարձել է  Պաշտպանության նախկին փոխնախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կան: «Եթե այդ հայտարարությունը լիներ իր իշխանության տարիներին, ես տրամաբանություն կտեսնեի այդտեղ: Բայց այդ՝ տարիների ընթացքում ես երբեւիցե նման հայտարարություն չեմ լսել: Ի՞նչ է նշանակում՝ որեւէ քաղաքական ուժի ներկայացուցիչ կամ […]

Թուրքիան դատապարտել է Արցախում անցկացվելիք հանրաքվեն

Թուրքիայի արտգործնախարարությունը (ԱԳՆ) Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել, որով դատապարտում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փետրվարի 20-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝  հայտարարության մեջ մասնավորապես նշվել է, որ Թուրքիան չի ճանաչելու այդ հանրաքվեի արդյունքները: «Դա վնաս կհասցնի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ և մնայուն լուծում գտնելու համար գործադրվող ջանքերին: Մեր […]

Փետրվարի 20-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Փետրվարի 20-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի հոգեբան Սամվել Խուդոյանը: ԹԵՄԱ՝ Աժ ընտրություններին ընդառաջ. նախընտրական քաղաքական գործընթացների հոգեբանական ազդեցությունը հասարակության վրա:

Պոլսո հայոց պատրիարքի ընտրության օրը որոշելիս ծեծկռտուք է եղել, ոստիկաններ են կանչել

Պատրիարքարանի Հոգևոր խորհրդի նախագահ Սահակ Մաշալյանի հրաժարականը Թուրքիայի հայկական համայնքում քննարկումների տեղիք էր տվել։ Վերջապես պատրիարքի ընտրության տերեթիվը հստակեցվել է, սակայն բուռն քննարկումները շարունակվում են, գրում է agos.com-ը։ Սահակ Մաշալյանի հրաժարականից հետո Թուրքիայի հայոց պատրիարքական ընտրությունների հարցի քննարկումները բորբոքվում են։ Պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը, Սահակ Մաշալյանը, Տիգրան Գյուլմոզգիլը, Էրոլ Էրգանը, Մելքոն Քարաքյոսեն, Հայկ Ասլանյանը, Վազգեն Բարընը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի