25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պոլսո հայոց պատրիարքի ընտրության օրը որոշելիս ծեծկռտուք է եղել, ոստիկաններ են կանչել

Պատրիարքարանի Հոգևոր խորհրդի նախագահ Սահակ Մաշալյանի հրաժարականը Թուրքիայի հայկական համայնքում քննարկումների տեղիք էր տվել։ Վերջապես պատրիարքի ընտրության տերեթիվը հստակեցվել է, սակայն բուռն քննարկումները շարունակվում են, գրում է agos.com-ը։

Սահակ Մաշալյանի հրաժարականից հետո Թուրքիայի հայոց պատրիարքական ընտրությունների հարցի քննարկումները բորբոքվում են։ Պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը, Սահակ Մաշալյանը, Տիգրան Գյուլմոզգիլը, Էրոլ Էրգանը, Մելքոն Քարաքյոսեն, Հայկ Ասլանյանը, Վազգեն Բարընը, Ջեզո Թաշը, Էֆրեիմ Բաղը, Գևորգ Օքչուն, Հրանտ Մոսկոֆյանը և այլք (13 հոգանոց խումբ) ընտրական արձանագրություն են ստորագրել։ Հայտարարվել է, որ պատրիարքական ընտրությունները 2017թ․ մայիսի 28-ին են տեղի ունենալու։

Ընտրական արձանագրությունը․

«Պատրիարքական ընտրություններին առնչվող վերջին զարգացումները մեր համայնքում հակամարտություններ են առաջացրել, որոնց հետևանքներն անորոշ են։ Հարգելի արքեպիսկոպոս Արամը և եպիսկոոս Սահակը մեր համայնքի իմաստուն անհատների հետ միասին մի արձանագրություն են կազմել, որը խաղաղություն կապահովի մինչև ընտրությունները։

1․ Անհապաղ տեղապահի ընտրություններ են անցկացվելու։ Հոգևոր տեղապահը հարգված մեկն է լինելու։ Տեղապահի ընտրույթունը 2017թ․ փետրվարի 17-ին է իրականացվելու։

2․ 2017թ․ փետրվարի 18-ին տեղապահը Հոգևոր խորհրդի ժողով է հրավիրելու, պատրիարքի ընտրությունների համար 15 հոգանոց նախաձեռնողների հանձնաժողով է ընտրվելու։

3․Տեղապահը և նախաձեռնողների հանձնաժողովը դիմում-նամակ են պատրաստելու և ներկայացնեն նահանգապետարանին մինչև 2017թ․ փետրվարի 20-ը։

4․ Արամ սրբազանը շարունակելու է մնալ պատրիարքի գլխավոր փոխանորդի պաշտոնում մինչև ընտրություններ, սակայն իրավասություն չի ունենալու որևէ կերպ միջամտելու ընտրությունների ընթացքին։

5․ Պատրիարքի ընտրությունները նախատեսվում է իրականացնել 2017թ․ մայիսի 28-ին։

Գաղտնի ժողով

Մաշալյանի հրաժարականից հետո Համայնքային հաստատությունների համագործակցության հարթակը՝ VADİP, հիմնադրամների նախագահներն ու ղեկավար շրջանակները որոշում էին կայացրել փետրվարի 16-ին ժողով գումարել։ Ժողովը տեղի է ունեցել Քումքափը Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու Գազազ Ամիրա սրահում։ Հայտնի է դարձել, որ մինչև բուն ժողովը Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, Մելքոն Քարաքյոսեն, Վազգեն Բարընը, Էրոլ Էրգանը և այլք գաղտնի ժողով են անցկացրել։

Ժողովից առաջ Սուբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի երկրորդ տնօրեն Հերմոն Բալյանը հայտարարել է, որ գաղտնի քննարկում է եղել և որ արձանագրություն է ստորագրվելու։

Պոլսի հայկական համայնքի ներկայացուցիչները, այդ թվում՝ «Մտքի հարթակը»-ը, համաձայնել են ժողովին հետևել եկեղեցու այգուց։

Կռիվ արձանագրությունների շուրջ

Տրդատ Ուզունյանը ընթերցել է արձանագրության կետերը, որից հետո սրահում լարվածությունն աճել է։ Բողոքներ են հնչել, որ Աթեշյանը պետք է հրաժարական տա և որ հանդիպումը պետք է բաց անցկացվի։ Սրահում հավաքվածներից որոշների մեջ կռիվ է առաջացել, որը վերածվել է բռունցքներով կռվի։ Առաջացած կռիվներից հետո քաղաքացիական ոստիկաններ են եկել եկեղեցու սրահ, իսկ եկեղեցու այգում ոստիկանության հատուկ ստորաբաժանման ներկայացուցիչներ են հայտնվել։ Գաղտնի ժողովի մասնակիցներից որոշները, այդ թվում Պետրոս Շիրինօղլուն, լքել են սրահը։

Տեղի ունեցած քննարկումներից և կռիվներից հետո ժողովը վերսկսել է՝ Թորոս Ալջանի գլխավորությամբ։ Ընտրական արձանագրության դեմ բողոքները շարունակվել են․

Թորոս Ալջան՝ «Սա արտառոց բան է, սև բիծ է։ Ստիպողական ընտրություն է։ Գլխավոր փոխանորդի կարիքը չկա։ Այս արձանագրությունները չենք ընդունում․ անվավեր են։ Նահանգապետարանից թույտվություն չէինք կարողանում ստանալ։ Հիմա ինչպե՞ս ենք թույլտվություն ստանալու։ Եթե կարողանում ենք թույլտվություն ստանալ, ինչու՞ ավելի վաղ չեք ստացել»։

Սելինա Դողան՝ «Գործընթացը խնդրահարույց է։ Կարծես երկու հոգու միջև արված պայմանավորվածություն է, սակայն իրավիճակը դրանից վեր է։ Պետք է մնայուն լուծում տրվի։ Այս գործընթացում ու՞մ են հաշվետվություն տալու։։ Հավանաբար շարունակելու են Աթեշյաին հաշիվ տալ։

Փաստաբան Սեբու Ասլանգիլ՝ «Գլխավոր փոխանորդի կոչումով մեզ է ներկայացնում։ Նախարարների խորհրդի որոշմամբ եկեղեցականի զգեստ է կրում։ Անհրաժեշտ է, որ Արամ սրբազանը հեռանա, որպեսզի ընտրություններում որոշակի արդյունքի հասնենք»։

VADİP- երկրորդ նախագահ Հարություն Շանլը՝ «Եթե պատրիարք չկա, պատրիարքական փոխանորդ էլ չի կարող լինել։ Պետք է հրաժարական տար, և պետք է տեղապահ ընտրվեր։ Այս ժողովի նպատակը արձանագրություն կազմել և պատրիարքարանին ներկայացնելն էր։ Սակայն պրովոկացիայի է ենթարկվել։ Սա հատուկ գործողություն է՝ փրկելու Աթեշյանին»։

Ֆերիքյոյի հիմնադրամի նախագահ Մուրադ Օղեր՝ «Ութ տարի է՝ համակարգ չկա։ Հիմա ընտրություն է մոտենում։ Մեզ մնում է համախմբվել։ Այս ընտրության հետ մեկտեղ մենք էլ պետք է սթափվենք։ Ստիպողական ընտրության նման է, սակայն նաև կարևոր զարգացում է»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ