24 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. ուղևորները հոսպիտալացվել են

Փետրվարի 17-ին, ժամը 22:47-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Արտաշատ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Արտաշատ հատվածի 19-րդ կմ-ին «Mercedes S 600» մակնիշի 45 LR 045 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1984 թ. ծնված Ա. Խ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին եւ ուղեւոր՝ 1984 թ. ծնված  Հ. Մ.-ին, ովքեր հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները Ա. Խ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Հ. Մ.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազամատակարարումը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ