Լրագրողը կերել է քննադատական հոդվածով թերթը (տեսանյութ)
Բելառուսական «Պրեսբոլ» պարբերականի հոկեյի բաժնի խմբագիր Վյաչեսլավ Ֆեդորենկովը կատարել է խոստումը: Նա կերել է թերթի համարը: Հիշեցնենք՝ Ֆեդորենկովը խոստացել էր ուտել քննադատական հոդվածով համարը, եթե Մինսկի «Դինամոն» դուրս գա փլեյ-օֆֆ, իսկ ակումբի մենեջեր Պավել Բուրբան շարունակի կատարել թիմի սելեկցիոն աշխատանքը: Երկու պայմանն էլ իրականություն է դարձել եւ խմբագիրը ստիպված է եղել կատարել խոստումը: