Մի քիչ ցուրտ էր, բայց…կայացավ վանաձորցու սիրած տոնը (ֆոտո)
Ավանդույթի համաձայն` այս տարի էլ Թեժ լեռան հովտում անցկացվեց Լոռվա ձմեռ մարզատոնահանդեսը: 47-րդ Լոռվա ձմեռին ընդգրկված էին նախորդ տարիների ավանդական մարզաձևերը՝ դահուկավազք, լեռնադահուկ, վետերանների դահուկավազք, պարանի ձգում, վոլեյբոլ ձյան վրա, պարկերով էստաֆետա, կշռաքարերի հրում, ձնեմարդի պատրաստում, ձնագնդի նետում ճիշտ նշանակետին, բազկամարտ, բարձունքի հաղթահարում, սահնակով վայրէջք, մինի ֆուտբոլ ձյան վրա, բարձակռիվ, շախմատ, բռնցքամարտ, ազգային կոխ, սուսերամարտ […]