15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2017

Այդ առումով որևէ բացասական փոփոխություն դուք չեք զգալու. Ս. Սարգսյան

Հատված Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքից ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ Բարև՛ ձեզ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հարգելի՛ ներկայացուցիչներ: Ձեզանից շատ-շատերի հետ ժամանակին հնարավորություն եմ ունեցել անմիջականորեն աշխատելու: Այդ իսկ պատճառով շատ ուրախ եմ այս հնարավորության համար և ուզում եմ, որպեսզի մենք ձեզ հետ միասին մեկ անգամ ևս վստահ ընդգծենք, որ ժամանակին […]

Աբովյանի գիշերային ակումբում «թեժ» է եղել. 4 երիտասարդ դանակահարվել են

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի գիշերային ակումբներից մեկում այսօր` փետրվարի 20-ին, վաղ առավոտյան դանակահարություն է տեղի ունեցել: Աբովյանի բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 երիտասարդ` Աբովյանի բնակիչ, 29-ամյա Կարեն Հովհաննիսյանը, Երևանի բնակիչներ 28-ամյա Արամ Սարգսյանը, 29-ամյա Վահագն Աբգարյանը։ Մայրաքաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ էլ տեղափոխվել է Ավանի բնակիչ, 42-ամյա Արթուր Պատկանյանը: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Ադրբեջանի բնակիչը ցանկանում է տեղափոխվել Հայաստան

Բլոգեր Ազադ Կազիմովը հայտարարել է, որ Ադրբեջանի Լերիքի շրջանի բնակիչ Էլդանիզ Գուլիեւը հայտնել է, որ ցանկանում է տեղափոխվել Հայաստան, գրում է ադրբեջանական Minval.az-ը։ Գուլիեւը Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տեղադրել, որն ուղղված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։ Իր հայտարարությունում նա ասել է, որ Լերիքի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Ռովշան Բագիրովը իրենից խլել է իր հողը, հետո […]

Ընտրողների ընդհանուր թվի 18.95 տոկոսն է մասնակցել

Հանրաքվեի տարածքային հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 11.00-ի դրությամբ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեին մասնակցել է 19 475 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 18.95 տոկոսը։  

ՀՀ զինված ուժերն ապակուսակցական են և ապաքաղաքական. Ս. Սարգսյան

Հանրապետության Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ: Հավաքը նպատակ ունի Հանրապետության պաշտոնատար անձանց հետ հանդիպումների և դասախոսությունների միջոցով մասնակիցներին ծանոթացնել ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթություններին, ԶՈՒ զարգացման միտումներին, քննարկել պաշտպանության նախարարության և ՀՀ այլ […]

ՍԱՊԾ ղեկավարն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ. նախատեսվում են մի շարք փոփոխություններ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ՝ տեղում քննարկելու ՍԱՊԾ տարածքային կառույցների ու Բավրայի սահմանային հսկիչ կետի  աշխատանքներն ու կարողություններն ավելացնելու հնարավորությունները: Ծառայության Շիրակի մարզային կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Իշխան Կարապետյանը ներկայացրել է այն սկզբունքները և մոտեցումները, որոնք բխում են ՀՀ կառավարության ծրագրից և միտված են […]

Ստեփան Անդրանիկյան-արվեստագետի հիշատակը վառ կմնա մտերիմների, գործընկերների և ժամանակակիցների սրտերում

2017 թվականի փետրվարի 16-ին, 90 տարեկանում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական նկարիչ, սիրված արվեստագետ Ստեփան Անդրանիկյանը։ Ստեփան Խաչատուրի Անդրանիկյանը ծնվել է 1927 թվականի օգոստոսի 20-ին, Կրասնոդարի երկրամասի Մայկոպ քաղաքում: Նա 1915 թվականին Եղեռնից փրկված գաղթականների ընտանիքից էր: Անգերազանցելի է Ստեփան Անդրանիկյանի ներդրումը հայ կինոմատոգրաֆիայի զարգացման գործում։ Երեք տասնամյակից ավելի աշխատելով «Հայֆիլմ» կինոստուդիայում` նա ձևավորել է շուրջ […]

«Ծիծաղելի են»

«Սա տվյալ մարդկանց մակարդակն է, անձնային մակարդակն է»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը խոսելով սպառնալիքների լեզվով հասարակության հետ խոսող քաղաքական գործիչների մասին: Հիշեցնենք, որ «Հայկական վերածնունդի» ներկայացուցիչները` Հեղինե Բիշարյանը, Արթուր Բաղդասարյանն էին նման ոճով հայտարարություններ արել իրենց համագումարի ժամանակ, իսկ կուսակցության խոսնակ կողմից սրանք որակվեցին որպես հումորվ արված հայտարարություններ: Հոգեբանը նշեց, որ սոցցանցերում […]

Կրթության և գիտության ոլորտում ներդրումային պատկերը հաջողված է. Լ. Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կառավարության հանձնարարականի համատեքստում անդրադարձել է կրթության և գիտության ոլորտում ակնկալվող ներդրումային ծրագրերին: ԿԳ նախարարի գնահատմամբ՝ ոլորտի ներդրումային պատկերը հաջողված է. «Այն ծրագրերը, որոնք ենթադրում էին շարունակականություն, բնականաբար, 2017 թվականի ընթացքում շարունակվելու են՝ ապահովելով ոլորտում ներդրումային միջավայրի զարգացումը: Մասնավորապես նախարարն առանձնացրել է մի քանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի