25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Հիմա Ստեփան Դեմիրճյանը կամ Գագիկ Ջհանգիրյանն ինչ կապ ունի այդ գաղափարախոսության հետ»

«Իրականում նման խնդիր դրված չէր իշխող ուժի կողմից: Դա լոզունգ է կամ բարի ցանկություն իրենց մոտ: Սերնդափոխություն բնական ճանապարհով պետք է տեղի ունենա, մարդիկ ծերանան,  թատերաբեմից դուրս գան, և երիտասարդները գան»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀՇ վարչության նախկին անդամ Կարապետ Ռուբինյանն` անդրադառնալով հարցին, թե ինչու կուսակցությունների՝ մասնավորապես իշխող կուսակցության առաջադրած ցուցակում ընդգրկված չէին նոր դեմքեր:

Միևնույն ժամանակ Ռուբինյանն ընդգծեց, որ մրցակցություն պետք է լինի երիտասարդների կողմից, որը խորհրդարանի ներսում տեսնում է որոշ չափով, իսկ խորհդարանից դուրս` շատ ավելի:

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ սերնդափոխություն չլինելու պատճառն այն է, որ բոլոր կուսակցությունների ցուցակները մեկ մարդու հայեցողությամբ է կազմվում:

«Օրինակ՝ ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանը, Ծառուկյան դաշինքում՝ Գագիկ Ծառուկյանը: Սերնդափոխություն կլինի, երբ որոշեն փոխել երկրի ղեկավարման տրամաբանությունը: Հիմա իրենք չունեն, որովհետև շարունակում են նույն ձևով: Վերցնենք ՀՀԿ-ի ցուցակը, առաջին 10-20 մարդիկ նորմալ մարդիկ են, ներկայանալի, այսպես ասած հանցագործներ չեն: Բայց 150-րդ տեղում գտնովղը ավելի շատ շանս ունի հայտնվելու պառլամենտում, քան 22-րդ տեղում նշվածը: Իսկ քաղաքացին գնում է, ընտրում 22-րդ համարի համար»,-ասում է Բաղդասարյանը՝ նշելով որ այստեղ ընտրողների համար որոշակի խաբեություն է լինում:

Անդրադառնալով ՀԱԿ կուսակցության կարգախոսին, որն արտահայտում է իրենց դիրքորոշումը Արցախյան հարցում` Բաղդասարյանը նշեց. «Ենթադրվում է, որ կուսակցությունում պետք է լինեն մարդիկ, որ այդ գաղափարախոսությունը պետք է կրեն, բայց հիմա Ստեփան Դեմիրճյանը կամ Գագիկ Ջհանգիրյանն ինչ կապ ունի այդ գաղափարախոսության հետ:  Այսինքն` կուսակցության ցուցակում հայտնված են մարդիկ, որոնք կապ չունեն այդ գաղափարախոսության կամ կարգախոսի հետ: Դա էլ մի խաբեություն է»,-նշում է Բաղդասարյանը:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ասում է, որ սերնդափոխության առանցքային խնդիրներից մեկն այն է, որ գա ներկա սերունդը, որը դուրս կմղի հին սերնդին:
«Սերնդափոխության կարիք կա ամենուր, այն էական կարող է լինել, եթե տեղի ունենա այդ սերունդների բախումը: Այսօր չկա այդ բախումը, եթե գալիս է նոր սերունդ, գալիս է հայրերին շարունակելու: Նոր դեմքերի տեսանկյունից անհամամետ ԵԼՔ դաշինքն է, որ նոր դեմքեր, նոր անուններ է ընգրկել: Բայց նույնիսկ ԵԼՔ դաշինքը պետք է ցույց տա, որ սերնդափոխությունը որակապես, էապես է տեղի ունենում, այլ ոչ թե նոր անուններ են պարզապես ավելացրել»,-ասաց Բադալյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ