Հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Վանաձորում 53-ամյա տղամարդու դանակահարության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Փետրվարի 23-ին՝ ժ.20.10-ին, «Վանաձոր» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի և գոտկային շրջանի կտրած-պատռած վերքեր՝ ձախից, ձախ ձեռքի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել Վանաձոր քաղաքի 53-ամյա բնակիչ։ Դեպքի առթիվ […]