08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2017

Ոչինչ մեզանից պակաս չենք առաջարկել «Ժառանգությանը». Փաշինյան (տեսանյութ)

«Մենք ունեցել ենք տարաձայնություններ,  որոնք կապված են եղել համագործակցության փնտրտուքների հետ, դրանք ծագել են, երբ մենք փնտրել ենք համագործակցություն , և այդ ճանապարհին տեսել ենք որոշակի խնդիրներ, ժամանակն ու հանրությունը հարթել են այդ խնդիրները ու հիմա համատեղ հուշագիր ենք ստորագրել, որը, համոզվա՛ծ եղեք, կյանքի կկոչենք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի անդամ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր […]

Հայկական ԶՈՒ-ն շարունակում է ամբողջովին վերահսկել իրավիճակը սահմանին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այսօր լրագրողների հետ տեղի ունեցած զրույցում ասաց, որ շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները իրավիճակն ապակայունացնելու փորձ են: Նման պարագայում, նախարարի խոսքով, մեր նպատակն է թույլ չտալ, որ նման սադրանքները հասնեն իրենց նպատակին։ «Հայկական զինված ուժերը շարունակում են ամբողջովին վերահսկել իրավիճակը սահմանին։ Ադրբեջանական կողմի գործողությունները իրավիճակն ապակայունացնելու և […]

Ալավերդու բժշկական կենտրոնում 33-ամյա ծննդկան է մահացել

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում փետրվարի 12-ին 33-ամյա ծննդկան է մահացել: Մահացած ծննդկանը Լոռու մարզի Թեղուտ գյուղի բնակչուհի, 33-ամյա Անժելա Ղազարյանն է: Ծննդկանը գիշերը՝  ժամը 03:00-ին բնական ճանմապարհով լույս աշխարհ է բերել տղա երեխա, իսկ արդեն 03:15-ին կնոջ վիճակը վատացել է, նրա մոտ սկսվել է արյունահոսություն եւ առավոտյան ժամը 06:00-ին 33-ամյա կինը մահացել է:   Ծնվելուց […]

Ակնհայտ սուտ է. Փաշինյանը՝ ՀԱԿ-ի մեղադրանքներից

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր դաշիքնի համամասնական ցուցակի առաջին 3 համարների ընտրության ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայ ազգային կոնգրեսի հետ երբեք բանակցություն չի տարվել միասնական դաշինք ստեղծելու: «Պաշտոնապես «Ելք» դաշինքի անունից ուզում եմ ասել, որ մեր դաշինքի ուժերից որևէ մեկը, որևէ ներկայացուցիչ երբեք ՀԱԿ-ի հետ նման հարց […]

Պայթյուն Լեռնանիստ գյուղում. երկու կին է մահացել ու կան վիրավորներ.մանրամասներ

« Երեք վիրավոր և երկու զոհ կա ու բոլորն էլ մեր համագյուղացիներն են: Ողբերգական իրավիճակ է, խոսել չեմ կարող: Ամբողջ գյուղով ցնցված ենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքի ղեկավար Արտյոմ Հայրապետյանը: Գյուղապետի խոսքով երկու զոհերը կանայք են, վիրավորների մեջ երիտասարդ աղջիկ կա: Նշենք, որ փետրվարի 14-ին, ժամը 10:15-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, […]

«Ելք» դաշինքի առաջին 3 համարները հայտնի են

«Ելք» դաշինքի առաջին եռյակը բաշխվում է հետևյալ կերպ՝ Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան: Այս մասին քիչ առաջ դաշինքի մաս կազմող կուսակցությունների խորհրդի անդամների քվեարկությունից հետո հայտարարեց դաշինքի անդամ Մանե Թանդիլյանը: «Լուսավոր Հայաստանի» կողմից դաշինքի առաջին ցուցակում առաջարկվել է Արամ Սարգսյանը, «Հանրապետության» կոզմից՝ Էդմոն Մարուքյանը, «Քաղաքացիական պայմանագրի» կողմից ևս՝ Էդմոն Մարուքյանը: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մեծ […]

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Սևանի, Նոյեմբերյանի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի  և  Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Իջևանի, Նոյեմբերյանի, Գորիսի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում  տեղ- տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում […]

Մարդ չի

«Իսկապես ապրում է միմիայն նա, ով ապրում է ուրիշների համար։ Մինչդեռ նա, ով ապրում է միայն ինքն իր համար, ով արհամարհում է ուրիշներին և հոգատար չէ ուրիշների նկատմամբ, այդպիսին անօգուտ արարած է։ Մարդ չէ, չի պատկանում մարդկային ցեղին»։ Սբ. Հովհան Ոսկեբերան (344/354-407թթ.)

Արտակարգ պատահար. երեխան փախել է մանկապարտեզից, խեղդվել /լրացվում է/

Քիչ առաջ տեղեկություն ստացվեց, որ Ալավերդու Սամահին կայարան թաղամասի մանկապարտեզից 5 տարեկան երեխան փախել է , ընկել գետը, ջրահեղձ եղել: Ոստիկանության աշխատակիցներն այս պահին աշխատում են դեպքի վայրում« Henaran.am-ը քիչ անց կփորձի նոր մանրամասներ ներկայացնել պատահարի վերաբերյալ: Քիչ  առաջ  Ալավերդու բժշկական կենտրոնի  ընդունարանի   աշխատանքիցը Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց՝  քաղաքում դժբախտ պատահար  է եղել, իրավիճակը խառն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի