25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 22, 2017

Վարչապետը նոր օգնական ունի

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Էրիկ Գրիգորյանը նշանակվել է վարչապետի օգնական: Վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Էրիկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական»:

Որ դեպքում պետք է ծոմ պահել

Աստվածաշնչում առնվազն 7 հանգամանք կա, որոնց մեջ մարդիկ Աստծուն էին դիմում ծոմապահության միջոցով: Դրանցից մեկը հաղթանակ ստանալու համար էր: Մի անգամ հրեաները պատերազմի ժամանակ 2 օրում տասնյակ հազարավոր զինվորներ կորցնելուց հետո վերջապես դարձան Աստծուն ու օգնություն աղաչեցին: Դատավորաց 20-26ն ասում է, «ամբողջ ժողովուրդը վեր կացան եկան Բեթէլ, նստեցին լաց եղան Տիրոջ առաջ, ծոմ պահեցին այդ […]

Նոր նշանակում

ՀՀ վարչապետի որոշմամբ Խաչատուր Վարագյանը  նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ: ՀՀ վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը՝ Խաչատուր Վարագյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ։ Ավելի վաղ Շիրակի մարզում տեղեկություններ էին շրջանառվում, որ Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը շահագրգռված էր, որ փոխմարզպետ […]

ՀՀԿ-ում թեկնածուների ցուցակը շատ մրցունակ է.Սուքիաս Ավետիսյան

«Հայաստանի հանրապետական կուսակցությունը ցանկանում է, որ ընդդիմությունը լուրջ լիազորություններ ունենա»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ անդամ Սուքիաս Ավետիսյանը։ «Ցավալի է, որ ընդդիմության կոնկրետ ներկայացուցիչներ բողոքում են, որ լուրջ ազդեցություն չունեն», – ընդգծել է Ավետիսյանը։ Սուքիաս Ավետիսյանը վստահեցնում է, որ  ՀՀԿ-ում թեկնածուների ցուցակը շատ մրցունակ է։  

Սա տարածքային վեճ չէ, մարդու իրավունքների հարց է․ Նալբանդյանի հարցազրույցը Deutsche Welle-ին

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լայնածավալ հարցազրույց է տվել Deutsche Welle-ին, որում անդրադարձել է Հայաստանի հարաբերություններին Ռուսաստանի, Արեւմուտքի հետ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին եւ հայկական սփյուռքի դերին։ Անդրադառնալով Հայաստանի և Եվրամիության համագործակցությանը՝ Նալբանդյանը նշել է, որ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները հաջող են ընթանում, եւ մոտ ժամանակներս կարելի կլինի հայտարարել դրանց ավարտի մասին։ «2015թ. […]

Ստիպված են խիստ միջոցների դիմել` բոյկոտ

«Առավոտից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում էի, իրավիճակն ինչպես սպասվում էր, վատթարացել է` համատարած խուզարկության պահանջներ զննության անվան տակ։ Փաստաբաններ կային, ում մուտքն արգելվեց։ Օբյեկտիվ լինելու համար նշեմ, որ ՔԿ հիմնարկների աշխատակիցներն իրենց գործողությունները պատճառաբանելիս ներկայացնում էին մեր գործընկեր փաստաբանների կողմից կալանավորված անձանց ինչ ասես փոխանցելու փաստեր, ուստի պարզ է, որ իրավիճակը ելք է պահանջում։ 1. Պաշտպանի […]

Բուն Բարեկենդանի խորհուրդը ներկայացնում է դրախտի կյանքը. Տեր Պետրոս քահանա Մալյան

«Բուն Բարեկենդանի խորհուրդը ներկայացնում է դրախտի կյանքը, Եվայի և Ադամի կյանքը դրախտում, ովքեր բոլոր բարիքներից կարող էին օգտվել բացի բարու ու չարի պտուղից: Երեկոյան ժամերգության ժամանակ վարագույրը փակվում է, և մեծ պահքի խորհրդի մեջ ենք մտնում»,- այսօր՝ փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բուն Բարեկենդանի տոնի խորհուրդը մեկնաբանեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու […]

Որն է Ծառուկյանի ուզածը (տեսանյութ)

ՀՀՇ վարչության անդամ, «Ծառուկյան» դաշինքի ցուցակում ընդգրկված Արարատ Զուրաբյանն  անհնարին է համարում, որ ՀՀԿ-ը կայուն մեծամասնություն ապահովող տոկոսներ ստանա խորհրդարանական ընտրություններում: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Արարատ Զուրաբյանը հիշեցրեց, որ Գագիկ Ծառուկյանին 2012-ին առաջարկվել է կոալիցիայի մաս կազմել, բայց Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չի պատրաստվում կոալիցիա կազմել, ասել է, որ ձգտում […]

Մենք գոհ ենք ՀԱՊԿ-ի դիրքորոշումից․ նախարար

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հարցազրույցի ժամանակ РИА Новости-ի թղթակիցը հարցրել է․ «Երեւանում հաճախ դժգոհում են ՀԱՊԿ դիրքորոշումից այն դեպքերում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանին միջադեպեր են տեղի ունենում։ Շատերը այստեղ տեսնում են ՀԱՊԿ որոշ երկրների սերտ համագործակցության արդյունքը Ադրբեջանի հետ։ Որն է ձեր դիրքորոշումը»։ Ի պատասխան՝ նախարարը նշել է, որ Հայաստանը գոհ է ՀԱՊԿ-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի