25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 22, 2017

Դիվերսիա՞. մանրամասներ

Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր փետրվարի 21-ի գիշերը  արցախյան ուժերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ և կորուստներ կրելով նահանջել ելման դիրքեր, իրականությանը չի համապատասխանում: Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարում է, որ հակառակորդ երկրի ռազմական գերատեսչության կողմից տարածված տեղեկատվության ամբողջ տեքստը հորինվածք է: Ավելին՝ նման ապատեղեկատվություն տարածելով, ադրբեջանական քարոզչամեքենան […]

Ուշադրություն, վարորդներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Մասիսի և Արտաշատի  տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները  բաց են: Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհը ՀՀ տրանսպորտի, […]

«Իսկանդեր»-ները պատկանում են Հայաստանին, մենք ենք դրանք կառավարում. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը РИА Новости-ին տված լայնածավալ հարցազրույցի ժամանակ անդրարձել է Ռուսաստանի կողմից նախորդ տարվա ընթացքում մատակարարված «Իսկանդեր» հրթիռային համակարգերին ու նշել, որ դրանք պատկանում են Հայաստանի զինված ուժերին  և կառավարվում են հայկական ԶՈՒ կողմից։ «Այն, որ «Իսկանդերները» տրամադրվել են Հայաստանին, կարծում եմ, բոլորի համար ակնհայտ է, որովհետև դրանք բոլորն իրենց աչքով են […]

Բաքուն շարունակում է սպառազինվել. վտանգավոր իրադրություն

Բաքուն շարունակում է սպառազինվել, իսկ Երևանը՝ լռել Փետրվարի 20-ին Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է զենքի վաճառքի միջազգային միտումների վերաբերյալ իր զեկույցը: Ի թիվս այլ հարցերի՝ զեկույցն անդրադառնում է նաև սպառազինությունների առևտրի հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև անհամաչափությանը, ինչպես նաև Մոսկվայի կողմից Բաքվին վաճառված զենք ու զինամթերքի ծավալներին: Հայաստան և Ադրբեջան. համեմատություն Ըստ […]

Նոր նշանակումներ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում: Ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետ, արդարադատության կապիտան Ֆրիդոն Մեղրյանը փոխադրման կարգով նշանակվել է Ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետի պաշտոնին: Ծառայության Տավուշի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վահե Մովսիսյանը փոխադրման կարգով նշանակվել է Երևան քաղաքի […]

Կրթության նախարարը զգուշացնում է Երեւանի քաղաքապետին եւ մարզպետներին

Գործել բացառապես օրենքի շրջանակում. ԿԳ նախարարի շրջաբերականը` մարզպետներին և Երևանի քաղաքապետին :  Հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումներն ու ՀՀ ԿԳ նախարարություն ուղղված բանավոր հարցումները, նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով խիստ վերահսկողություն սահմանել, որպեսզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները քարոզչական աշխատանքներում ներգրավվեն բացառապես օրենքի շրջանակում: ԿԳ նախարարի […]

Տխուր ավարտ. Ժամանակ

«Համախմբում» կուսւսկցության ղեկավար Վարդան Օսկանյանը Անդրանիկ Թեւանյւսնի հետ ունեցած վերջին հակասությունից հետո կուսակցության գրասենյակ չի գնում։ Թերթի տեղեկություններով՝ Թեւանյանը արգելել է Օսկանյանի որդու ձերբակալության թեմայով մեծ աղմուկ բարձրացնել, ինչի պատճառով նախկին ԱԳ նախարարի վրդովմունքն էլ ավելի է խորացել։ Ըստ թերթի աղբյուրի, սակայն, Անդրանիկ Թեւանյանի եւ Վարդան Օսկանյանի վեճը այլ արմատ ունի։ Օսկանյանը վերջերս մեծ գումար է […]

«Մեր քաղաքական դաշտը բավականին գրագետ է»

«Ես չէի ուզենա կոնկրետ անուններ առանձնացնել, բայց մեր քաղաքական դաշտը բավականին գրագետ է: Նրանք, ովքեր իրենց գործունեության հիմնական մասը համարում են հրապարակային ելույթները,  խորհրդարանական ամբիոնից, հեռուստաէկրանից կամ տարբեր միջոցառումների ընթացքում  ներկայացնում են բավականին գրագետ խոսք:  Քչերն են, որ եթեր կամ խորհրդարան են բերում ոչ այնքան հայեցի խոսք», – Henaran.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց Լեզվի պետական տեսչության […]

Տարօրինակ նշանակում. Իրավունք

Նախօրեին Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով Արագածոտնի քննչական վարչության պետ է նշանակվել Շիրակի նախկին դատախազ Կարեն Շահբազյանը: Նշենք, որ նրան այդ պաշտոնից հեռացրել էր գլխւսվոր դատախազ Գեւորգ Կոստանյւսնը։ Պաշտոնանկությունից հետո նախկին դատախազի անունը շրջանառվում էր մի շարք աղմկահարույց պատմությունների հետ կապված։ Նրա դեմ անգամ քրեական գործ է հարուցվել, որը հետագայում կարճվել է։ Սպասելի՞ էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի