Որն է Ծառուկյանի ուզածը (տեսանյութ)
ՀՀՇ վարչության անդամ, «Ծառուկյան» դաշինքի ցուցակում ընդգրկված Արարատ Զուրաբյանն անհնարին է համարում, որ ՀՀԿ-ը կայուն մեծամասնություն ապահովող տոկոսներ ստանա խորհրդարանական ընտրություններում: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
Արարատ Զուրաբյանը հիշեցրեց, որ Գագիկ Ծառուկյանին 2012-ին առաջարկվել է կոալիցիայի մաս կազմել, բայց Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չի պատրաստվում կոալիցիա կազմել, ասել է, որ ձգտում է, որ Հայաստանում տեղի ունենան փոփոխություններ, որ չվերարտադրվի ՀՀԿ-ը:
«Գագիկ Ծառուկյանը չի ուզում պաշտոն անհատապես, ուզում է իրականացնել փոփոխություն»:
Մանրամասները` տեսանյութում: