8 տարեկան աղջկա մոտ հայտնաբերվել է վահանաձև գեղձի քաղցկեղ /տեսանյութ/
«Ոչ մեկս ապահովագրված չենք այս հիվանդությունից և ոչ մեկը չգիտի վաղը իր հետ ինչ կլինի: Դրա համար պետք է պայքարենք այս հիվանդության դեմ և նպաստենք դրա կանխարգելմանը»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Խաչանուշ Հակոբյանի խոսքով՝ սա համար մեկ հիվանդությունն է, որից կանայք ավելի շատ են մահանում: […]