14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մեր նախագահը բռնել է ճիշտ ճանապարհը. Հակոբ Հակոբյան

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) կարծում է, որ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ ինքը չի ողջունում Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն, վկայում է, որ մեզ մոտ կա ժողովրդավարություն:

«Երկրի նախագահն ասում է, որ ես չեմ ողջունել, բայց «Ծառուկյան» դաշինքը գնում է ընտրությունների: Այստեղից կարելի է ասել, որ մեր երկրում արդեն կա ժողովրդավարություն, բազմակարծություն, իսկ երկրի նախագահը չի խոչընդոտում: Դա նշանակում է, որ արդեն մեկ քայլ առաջ ենք: Ինքն իր կարծիքը հայտնել է, բայց իր լիազորությունները չի օգտագործել` այդ կարծիքը փաթաթելու համար, իսկ դա շատ մեծ բան է: Նախագահի կողմից կատարած հայտարարությունը ցույց է տալիս, որ մեր նախագահը բռնել է ճիշտ ճանապարհը: Շատ կոռեկտ հայտարարություն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հարցին, թե ՀՀԿ-ից նեղացած չէ, նա պատասխանեց. «Ինչո՞ւ պիտի նեղանանք, եթե մի բան մենք ծրագրավորել ենք կամ չենք արել, հո չենք նեղանա, կփորձենք մեկ ուրիշ անգամ այլ եղանակով մեր ծրագրերին հասնե, նեղանալը կատեգորիա չէ»:

Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանն այս անգամ առաջադրվելու է ԲՀԿ-ի ցուցակով:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ