28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Դեռ հարց է` որքան ազատություն է տրվելու»

«Դեմքեր են փոխում, որ տպավորություն թողնեն, թե ինչ-որ բան են փոխում, այս մարդիկ էլ մնացել են անգործ, այս պահին նրանց ծառայությունները պետք չեն, ման են գալիս ուրիշ ճանապարհներ, որի միջոցով իրենց իշխանությունն ու ազդեցությունը կարող են պահել, որովհետև բոլորս էլ հասկանում ենք՝ խոսքը խոշոր սեփականատերերի մասին է, անօրինական բիզնեսով զբաղվողների մասին է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՌԱՀԿ  տնօրեն, փորձագետ Մանվել Սարգսյանը:

Հարցին, թե ՀՀԿ-ն իր հունով կգնա, և ինչ կլինի կուսակցությունը լքածների ու ընդդիմադիր դաշտում հայտնվածների հետ, քաղաքագետը պատասխանեց. «Մարդիկ տարիներ շարունակ խոշոր դեմքեր էին իրենց մեթոդոլոգիայով, հիմա նախագահի պաշտոն զբաղեցնող անձն է որոշում՝ պետք ես, թե չէ, մի տեսակ փոխվել է մոտեցումն, ու անսովոր է նման մոտեցումն այդ մարդկանց համար: Նրանց 25 տարի շարունակ մտածել են, որ աշխարհը փող է, ու պարզվում է, որ փողը դերակատար չէ, անհասկանալի բան է կատարվում, ու պիտի աշխատեն, հիմա նստած մտածում են, դեսերտացիաներ են գնում»:Без названия (1)

Ինչ վերաբերում է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շանսերին ընտրություններում, ապա Մանվել Սարգսյանը հիշեցրեց, որ նա անընդհատ դուրս էր գալիս քաղաքականությունից, ապա վերադառնում: «Ապա երկրորդ տեղում հայտնվում, նորից անհայտանում, վերջին անգամ միտինգներն էին 2014 թվականի, ցրեցին, իսկ 2013 թվականին նորից իբր պատվով դուրս եկան, որ գնում են Երևանի քաղաքապետի ընտրություններին: Հիմա դեռ հարց է` նրան որքան ազատություն է տրվելու»:

Քաղաքագետի կարծիքով՝ հետքրքիր կլիներ այն տարբերակը, եթե հանկարծակի որոշվեր, որ փողերը վտանգավոր են, ու որևէ մեկը, որ թեկնածություն կդնի, ֆինանսական ռեսուրս չի կիրառելու: Այս դեպքում, Մ. Սարգսյանի խոսքով, ներկայիս առաջադրվողների միայն 10 տոկոսը կառաջադրվեր կամ հաղթանակ կտաներ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ