28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Բացառիկ

Ոչ բոլորը գիտեն, որ Իրանում, ըստ էության, նաև կա, ասենք ասպես, «չերևացող» գաղափարական-քաղաքական վերնախավ, որի կայացրած որոշումները, որպես կանոն, ավելի գործուն են և ազդու, քան «երևացող» հատվածինը: Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին նշված վերնախավի ներկայացուցիչներից մեկն է:

Այս առումով, դատելով առկա տեղեկատվությունից, հենց վերջինիս նախաձեռնությամբ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ նախօրոք չծրագրված հանդիպում անցկացնելու փաստն ուղղակի ցուցիչ է այն հսկայական լրջության և կարևորության, որով Իրանը պատրաստվում է հանդես գալ Հայաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ:

Եթե նույնիսկ մի պահ հաշվի չառնենք Վ. Սարգսյանի այցի մյուս բոլոր ձեռքբերումներն, ապա թեկուզ միայն նշված հանդիպման, այն էլ իրանական կողմի նախաձեռնությամբ, կայանալու հանգամանքն ինքնին խոսում է այցի իրոք բացառիկ հաջողության մասին՝ ձեռքբերում, որն անպայմանորեն պետք է ամրակայվի հետագա երկողմ սերտ գործակցությանը միտված քայլերով:

Վարդան Ոսկանյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ