01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2017

ԴԱՀԿ աշխատակիցների գործով նախաքննությունն ավարտվել է

Կեղծ պաշտոնական փաստաթուղթ կազմելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները կազմել են կեղծ պաշտոնական փաստաթուղթ` թաքցնելով իրականությունը: Մասնավորապես, նախաքննության արդյունքում բացահայտվել է, որ դեռևս 2015թ.–ին  դատարանի կողմից վճիռ էր կայացվել Ն.Հակոբյանին և վերջինիս որդիներին Երևանի Գուլակյան փողոցի […]

Ինչո՞ւ են Գրիգոր Միրզոյանի ընկերները նեղացել իրենից

Օրերս  տեղի ունեցավ «Ժողովրդական երգիչ» նախագծի 4-րդ եթերաշրջանի հաղթող Գրիգոր Միրզոյանի  «Իմ լավ ընկեր» երգի տեսահոլովակի պրեմիերան:  Երգի հեղինակը կանադահայ  Գրիգոր Բանանցն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Արմեն Մնացականյանը: «Երբ երգի հեղինակն ինձ այս ստեղծագործությունն ուղարկեց, որ լսեի,  այն ինձ շատ հարազատ թվաց հենց սկզբից: Պետք է ասել՝ ի սկզբանե չէի որոշել, որ այս երգի հիման վրա […]

Արարատ Խանդոյանին տանջում են. պաշտպանը ահազանգում է

««Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, մեկ օր մնացել է  պատուհանները կոտրած պատժախցում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արարատ Խանդոյանի պաշտպանը՝ Արա Ղարագյոզյանը: «Մեր բողոքներից հետո տեղափոխել են իր հիմնական խուց, բայց ես այսօր կրկին անգամ այս առչությամբ բողոք եմ ներկայացրել և ծառայողական քննություն եմ պահանջել, քանի որ արդեն երկրորդ դեպքն է, որ […]

Հարգում է որոշումները

Henaran.am-ը Վանաձորի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանից հետաքրքրվել է, թե արդյոք ինքն էլ է առաջադրվելու ռեյտինգային համակարգով, ինչպես է վերաբերում ՀՀԿ-ից արտահոսքին: -Պարո՛ն Դարբինյան, դուք այլևս քաղաքապետ չեք, և ապագայում էլ խորհրդարանական ընտրություններն են: Հնարավո՞ր է` Ձեզ տեսնենք ՀՀԿ-ի ցուցակում: -Ես ոչ մի անգամ պատգամավորի թեկնածուի համար չեմ առաջադրվել, ընդհանրապես դա  իմ հայացքներից դուրս է, […]

Եթե որոշեն, որ ես պետք է առաջադրվեմ, անպայման կառաջադրվեմ. Վահե Հակոբյան

Ազգային ժողովի հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ, Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահե Հակոբյանը սկզբունքորեն դեմ չէ Հանրապետական կուսակցությունից, որի անդամ է, առաջադրվել պատգամավոր՝ ինչպես համամասնական, այնպես էլ ռեյտինգային ընտրակարգով, եթե նման առաջարկ լինի: «Կուսակցության որոշում, քաղաքական որոշում պետք է լինի։ Եթե որոշեն, որ ես պետք է առաջադրվեմ, անպայման կառաջադրվեմ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վ. […]

Վաղինակ Շուշանյանը կառաջադրվի թիվ 9 ընտրատարածքում

Քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին վերջինս տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառման միջոցով. «Երկար քննարկումներից ու վերլուծություններից հետո, ընդհանուր հայտարարի գալով, որոշեցի ընդունել Ազատ Դեմոկրատներ կուսակցության առաջարկը` առաջադրել պատգամավորական թեկնածությունս թիվ 9 ընտրատարածքում»:

Ռոնալդուն վիրավորել է ֆուտբոլասերներին

Մադրիդի «Ռեալի»  հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի առաջնության 20-րդ  մրցափուլի խաղում վիրավորել է  Արքայական ակումբի երկրպագուներին: Խաղի ընթացքում Ռոնալդուն կորցրել է գնդակը, ինչից հետո ֆուտբոլասերները  սուլել են: Դա դուր չի եկել Ռոնալդուին և վերջինս, ի պատասխան երկրպագուների սուլոցների,  վիրավորական արտահայտություններ է արել երկրպագուների հասցեին: Հիշեցնենք՝ «Ռեալ Սոսյեդադին» մադրիդցիները հաղթել էին 3:0 հաշվով, իսկ […]

Ով է նվաճել «Միսս տիեզերք» տիտղոսը /ֆոտոշարք, վիդեո/

«Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթում հաղթող է Ֆրանսիայի ճանաչվել 24-ամյա ներկայացուցիչ Իրիս Միտտենարը, ով ապագա ատամնանույժ է։ Մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրել է Հայիթիի ներկայացուցիչ Ռաքել Պելիսեն, երրորդը կոլումբացի Անդրեա Տովարն է։ Մրցույթին մասնակցել են գեղեցկուհիներ 85 երկրներից։    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի