27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2017

Պատգամավորի կողմից Հայաստան ադրբեջանական կաթի փոշի ներմուծելու մասին ՍԱՊԾ-ի պարզաբանումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական  ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով երեկ համացանցում հայտնված այն տեղեկությանը, որ Վաղարշապատի դեղատներից մեկում հայտնաբերվել է ադրբեջանական ծագման մանկական կեր, նշել է, որ այն իրականում ուկրաինական արտադրության է: «ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ռադիո «Ավրորայի» ահազանգի հիման վրա դիտարկում է իրականացրել Երևան քաղաքի երկու՝ «Ալֆա-Ֆարմ» և «Ռիթմ Ֆարմ» դեղատներում՝ […]

Օլիգարխիան կուլ կտա

«Մենք ձեզ հետ միասին ականատես ենք եղել, որ  հաղթանակել է և՛ քաղաքականը, հաղթել է և՛ ֆինանսականը, և 100 տոկոսով ասել, թե ֆինանսականը միշտ կհաղթի քաղաքականին, այդպես էլ չի»,-պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե արդյոք ընտրությունների ժամանակ քաղաքական դեմքերը իրենց առաջ քաշած գաղափարներով կարող են մրցունակ լինել ֆինանսական հսկայական ռեսուրսների դեմ, որոնք դաշտ կնետվեն մասնավորապես ռեյտինգային ընտրության պարագայում, […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 31-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար, այդ թվում՝ ծանրաքարշ մեքենաների համար: ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Ինչ են խոսել Թրամփն ու Պուտինը․ Լավրովը մանրամասներ է ներկայացրել /տեսանյութ/

Օրերս տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Նախօրեին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մանրամասներ է ներկայացրել նախագահների հեռախոսազրույցից։ «Լավ հեռախոսազրույց էր թե քաղաքական, թե մարդկային իմաստով։ Զրույցը հիմնված է եղել փոխադարձ հարգանքի վրա, առաջնորդները ձգտել են շփվել առանց հանդիմանանքների, հիմնվել են յուրաքանչյուր երկրի ազգային շահերի վրա։ Նրանք պայմանավորվել […]

Դատախազին պատժեցին

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ԱՐԴ/0041/01/16 քրեական գործով նշանակված դատական նիստի ընթացքում տեղի էր ունեցել միջադեպ: Նշված քրեական գործով մասնակցող պաշտպան՝ փաստաբան Գեորգի Մելիքյանի նկատմամբ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանը թույլ էր տվել անօրինական գործողություններ: Միջադեպի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, ինչի հիման վրա 23.12.2016 թվականին ՀՀ փաստաբանների պալատի […]

Առաջնագծում կանգնած կրկնակի չեմպիոնը «գաղտնիք» է բացահայտում/տեսանյութ/

18 ամյա Տիգրան Բադալյանը զորակոչվել է ամռանը և գոհ է, որ ծառայում է Արցախում: Այս մասին նա նշեց Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում: «Բանակը իսկական տղամարդու տեղ է ու հաստատ կարևոր է ծառայելը: Առաջնագիծ պահելով` զինվորի մեջ առաջանում է պատասխանատվության զգացողությունը»,-ընդգծեց Տիգրանը: Սպաները Տիգրանին շատ սիրում են և նրան կարճ բնութագրում են.«Ուժեղ է ու այդ պատճառով […]

Բերդ –Ճամբարակ ավտոճանապարհն անցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  31-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Արագածի, Ապարանի, Սպիտակի, Լոռու, Ախուրյանի, Մարտունու, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին մերկասառույց է: «Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կատարած մաքրման լայնածավալ աշխատանքների արդյունքում բացվել է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման […]

Սերժ Թանկյանը կզբաղվի Հայաստանով. Իրավունք

Աչքներս լույս, հռչակավոր ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ԱՍՆ-ի բուռն ներքաղաքական իրադարձությունները թողած, զարմանալիորեն, այնուամենայնիվ, որոշել է կենտրոնանալ հայաստանյան ընտրությունների վրա։ Ելույթ ունենալով Լոս Անջելեսում՝ նա մասնավորապես ասել է. «Մեր՝ արվեստագետներիս մոտեցումները ոգեշնչելու վրա են հիմնված, ոգեշնչելու, որ փոփոխությունը հնարավոր է։ Հայաստանում թեեւ հետխորհրդային համակարգը էվոլյուցիա Է ապրել, սակայն յուրատեսակ ձեւով ձգտում է իշխանության պահպանման։ Մեր […]

Նոր զարգացումներ

Մամուլում լուրեր են շրջանառվում՝ պաշապանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խորհրդարանական ընտրություններում համագործակցելու համար դիմել է նաեւ «Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ) կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին։ Henaran.am-ի հետ զրույցում «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը  նշեց՝ ինքը նման ինֆորմացիայի չի տիրապետում: Մեր հարցին՝ իսկ նման հանդիպում առաջիկայում նախատեսվո՞ւմ է, Էդգար Առաքելյանը  պատասխանեց՝ որքանով ինքը տեղյակ է,  ո՛չ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված