25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պատգամավորի կողմից Հայաստան ադրբեջանական կաթի փոշի ներմուծելու մասին ՍԱՊԾ-ի պարզաբանումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական  ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով երեկ համացանցում հայտնված այն տեղեկությանը, որ Վաղարշապատի դեղատներից մեկում հայտնաբերվել է ադրբեջանական ծագման մանկական կեր, նշել է, որ այն իրականում ուկրաինական արտադրության է:

«ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ռադիո «Ավրորայի» ահազանգի հիման վրա դիտարկում է իրականացրել Երևան քաղաքի երկու՝ «Ալֆա-Ֆարմ» և «Ռիթմ Ֆարմ» դեղատներում՝ պարզելու «Nutrilon ProNutra» մանկական կերի մակնշման պահանջների համապատասխանությունը սահմանված նորմերին: Նշենք, որ սպառողին անհանգստացրել էին տուփի վրա առկա ադրբեջաներեն նշումները:

Ծառայությունը պարզել է, որ «Nutrilon ProNutra» մանկական կերն արտադրված է Լեհաստանում (տուփի վրա նշված են տեղեկություններ մի քանի լեզուներով, այդ թվում՝ ադրբեջաներեն), և այստեղ չկա որևէ խախտում»,- տեղակացրել է ՍԱՊԾ մամուլի քարտուղարը:

Ըստ նրա՝ փոխարենը՝ դիտարկման ընթացքում արձանագրվել է, որ դեղատներում վաճառվող «Nutrilon ProNutra» մանկական կերի հայերեն մակնշումը թերի է՝ բացակայում են ներմուծողի տվյալները:

ՍԱՊԾ տեսուչների կողմից տեղում կասեցվել է վերը նշված մանկական կերի վաճառքը: Ներմուծողին հանձնարարվել է վերացնել մակնշման բացթողումը:

Նվարդ Առաքելյանը նշում է նաև, որ ամռանը նմանատիպ դեպք ևս եղել է, կրկին հարևանների լեզվով նշումներ կային այս ապրանքանիշի մանկական կերի տարաների վրա, սակայն ստուգումների արդյունքում պարզվել է, որ լեհական արտադրության է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ