05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2017

Ծիլքարի միջնակարգ դպրոցում հնարավոր չէ դասեր անցկացնել. քաղաքացին ահազանգում է

Օրեր առաջ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Սպիտակ քաղաքի բնակիչ Բաբկեն Սարգսյանը և հայտնել, որ Լոռու մարզի Ծիլքար համայնքի դպրոցը գտնվում է խիստ անբարեկարգ վիճակում: Ներկայիս տնօրեն Արման Հովհաննիսյանի պաշտոնավարման 7 տարիների ընթացքում դպրոցում ոչ մի անգամ վերանորոգում չի կատարվել՝ չնայած վերջինիս հավաստիացումներին, որ դպրոցը գտնվում է «մարզպետի ամենօրյա հսկողության ներքո»: Պատշաճ ձևով […]

«Թրամփը դեռեւս այդ քայլն անել չի պատրաստվում»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ ներկա պայմաններում Աֆղանստանից զորակազմը դուրս հանելու մասին հնարավոր որոշումը կհանգեցնի  իրավիճակի սրմանը.ահա այս համոզմանն է  ՌԴ ԱԳՆ: «Որքանով ես գիտեմ, Թրամփը դեռեւս այդ քայլն անել չի էլ պատրաստվում,  ինչն, իսկապես, տրամաբանական է, քանի որ եթե նա  ներկա պայմաններում որոշի զորակազմը դուրս հանել, ապա ամեն ինչ,  միանշանակ, կփլուզվի։ Մենք այդ մասին […]

Պետք չէ հանգստանալ, և այսօր կարող ենք քննարկել ակտիվացնելու և նոր ազդակ հաղորդելու ուղղությունները. վարչապետը` Մեդվեդևին (ֆոտո)

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով, Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի «Գորկի» կեցավայրում ընդունել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: ՌԴ և ՀՀ վարչապետերի միջև տեղի է ունեցել առանձնազրույց, որին հաջորդել է Դմիտրի Մեդվեդևի և Կարեն Կարապետյանի հանդիպումն ընդլայնված […]

Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ և  Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց  են ունեցել: Վերջիններս քննարկել են Աստանայում ընթացող սիրիական հակամարտության կարգավորման հարցով միջազգային հանդիպման ընթացքը: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Զրուցակիցները կարևորել էն Սիրիայի կառավարության եւ զինված ընդդիմության ներկայացուցիչների միջեւ ուղղակի շփումների կարեւորությունը՝ ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմն ամրապնդելու, միջսիրիական երկխոսություն հաստատելու համար՝ […]

Իշխան Զաքարյանն արձակուրդում է

Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը 2017 թվականի հունվարի 18-ից մինչև 2017 թվականի ապրիլի 5-ը ներառյալ գտնվում է արձակուրդում` օգտվելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված 2016 թվականի չօգտագործած և 2017 թվականի հասանելիք ամենամյա արձակուրդի, ինչպես նաև իր հաշվին` չվճարվող արձակուրդի իրավունքից: Այս մասին հաղորդագրությունը տեղադրված է Վերահսկիչ պալատի պաշտոնական կայքէջում: Հիշեցնենք, որ Իշխան Զաքարյանը գլխավորելու է […]

Մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի 24-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Բաղրամյանի, Մասիսի, Արտաշատի, Աշտարակի, Եղվարդի, Աբովյանի և Արարատի  տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է: Աբովյանի տարածաշրջանի Արզնի – Նոր Գեղի ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները  բաց […]

Վարույթը կարճվել է

ԱՆ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի անվանն առնչվող Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Այդ մասին տեղեկացնում են Միհրան Պողոսյանի գրասենյակից: «Արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային հայտնի հրապարակումները և ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում այդ նյութերով հարուցված քրեական գործը անցած ավելի քան […]

«Ոսկու աշխարհ» տոնավաճառից ոսկյա զարդերի հավաքածու են հափշտակել

Երեւանում հունվարի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում անհայտ անձը Խորենացի փողոցի 24 հասցեում գտնվող «Ոսկու աշխարհ» տոնավաճառի թիվ 7 տաղավարից հափշտակել է ոսկյա զարդերի հավաքածու։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, հափշտակությունը տեւել է մի քանի րոպե եւ այդ ամենը տեսանկարահանվել է տեղադրված տեսախցիկների կողմից։ Հափշտակված գումարը կազմում է մոտ 250 հազար դրամ, որը պատկանում է 48-ամյա Սուրեն Ե.-ին: Ոստիկանները […]

ԵՄ դեսպան. Խորհրդարանական ընտրությունները կազդեն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վրա

Հայաստանն ու Եվրոպական Միությունն ակտիվ եւ ինտեսիվ բանակցություններ են վարում Շրջանակային նոր համաձայնագրի կազմման եւ կնքման շուրջ: Թեպետ Եվրամիությունը Հայաստանի հետ հարաբերություններում չի կաշկանդվում ՀՀ ներքին օրակարգով, սակայն առաջիկա խորհրդարանական ընտրությունների մաքուր, արդար եւ թափանցիկ անցկացումը կարող է լավ մթնոլորտ ձեւավորել համագործակցության հետագա զարգացման համար: Այս մասին «Մեդիա կենտրոնում» հունվարի 24-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի