05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2017

«Թե մոտենայիր». Իրինա Հարությունյանի նոր տեսահոլովակը

Երգչուհի Իրինա Հարությունյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել: «Թե մոտենայիր» կոչվող երգի  «ռեժիսորը Նիք Էգիբյանն է: Երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը «Ֆուլ հաուս» սիթքոմի Ֆելոն՝ Գոռ Հակոբյանն է: https://www.youtube.com/watch?v=fHpdcbt2yv0

Ի՞նչ է տեղի ունենում ռուս-ադրբեջանական հարաբերություններում

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հունվարի 17-ին տեղի ունեցած մամլո ասուլիսը դեռ շատ երկար կհիշեն Բաքվում…Ադրբեջանական Lider TV հեռուստաընկերության մոսկովյան սեփական թղթակից Անար Հասանովի հարցը Լավրովին, կապված Ադրբեջանի կողմից Արցախում պատերազմի վերսկսման դեպքում Մոսկվայի արձագանքին,մեծ իրարանցում է առաջացրել մեր արևելյան հարևանների մոտ…Լավրովի չափից դուրս կոշտ պատասխանը ցինիկ ազերի լրագրողին “սառը ցնցուղ” էր Իլհամ Ալիևի համար…Լավրովը ոչ […]

Նախընտրական խճանկար…ով ում հետ ու ում դեմ կպայքարի

Արդեն աստիճանաբար պարզ է դառնում, թե որ քաղաքական ուժերն ու դաշինքներն են մասնակցելու ու ակտիվ պայքար տանելու ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Եվ այսպես, առանձնացնենք գոնե մինչև այժմ որոշակի հայտարարությաններով հանդերձ եկածներին: Ազգային ժողովում առկա կուսակցություններից իշխող «Հանրապետականն», ամենայն հավանականությամբ, կմասնակցի միայնակ: Արդեն իսկ հայտարարվել է, որ ցուցակը գլխավորելու է ՀՀ նախագահ և կուսակցության […]

«Որքան հնարավոր է, շատ ծիծաղեք»

«Որքան հնարավոր է,  շատ ծիծաղեք։ Յուրաքանչյուր մարդու կյանքում էլ լինում են օրեր, երբ անհաջողությունները թափվում են։ Մի’ անիծեք փորձությունները։ Շնորհակալություն հայտնեք կյանքին, որ ձեզ հնարավորություն է տալիս սովորել ու զարգանալ։ Հումորի զգացումը կօգնի այդ հարցում»։ Նիկ Վույնիչ

«Ելք» շարժումը մեծ թափով սկսել է ծավալվել Հայաստանում

«Ելք» շարժումը մեծ թափով սկսել է ծավալվել Հայաստանում։ Երիտասարդների մեծ մասը հենց այս շարժման մեջ է տեսնում փոփոխության հնարավորությունը երկրում։ «Ելքի» ծավալմանը յուրօրինակ ձևով իրար հետևից միանում են նաև իշխանական շատ հայտնի քաղաքական դեմքեր. նրանք «Ելք» ֆլեշմոբի շրջանակներում իրար հետևից ելնում են իշխանության շարքերից: Ֆեյսբուքյան հանրագրում գրել է Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը:  

Փարիզում գործարկել են երկու անվարորդ փոքր ավտոբուսներ

Փարիզի իշխանությունները քաղաքում գործարկել են երկու անվարորդ փոքր ավտոբուսներ՝ էլեկտրական շարժիչներով: Առայժմ այս նախագիծը համարվում է փորձարարական, բայց դրա հաջողության դեպքում քաղաքի իշխանությունները պատրաստ են հետագայում էլ զարգացնել այդ փոխադրամիջոցը: Երկու ավտոբուսներն էլ երթեւեկում են Փարիզի 13-րդ օկրուգում՝ Լիոնի կայարանի եւ Աուստեռլիցի կայարանի միջեւ: Դրանք շարժվում են բացառապես առանձնացված գծով, որով այլ փոխադրամիջոց չի երթեւեկում: […]

Անցած 1 օրում արձանագրվել է 11 պատահար. 23 մարդ ստացել է վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 23-ից 24-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 5-ը: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 2 դեպք: Բացահայտվել է գողության 6, խարդախության 7 և հարկերից խուսափելու 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով […]

Տուժածներից մեկը վաղը կվիրահատվի

Ռուսաստանի Դաշնության Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Օլեգ Լուգանցևից ստացված տվյալներով հունվարի 22-ին Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած ավտովթարից տուժածների մոտ արձանագրվել է վիճակի բարելավում։ ՀՀ  5 քաղաքացիները շարունակում են բուժվել վնասվածքաբանության և վիրաբուժության բաժանմունքներում։ Տուժածներից Գ.Դ.-ին (1992թ.) նախապատրաստում են վիրահատության։ Նրա մոտ ախտորոշվել է աջ ուսի վիրաբուժական վզիկի կոտրվածք` տեղաշարժումով։

Մել Գիբսոնն իններորդ անգամ հայր է դարձել

Աշխարհահռչակ ամերիկացի դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնն իններորդ անգամ հայր է դարձել։ People ամսագրի փոխանցմամբ՝  61-ամյա դերասանի որդին լույս աշխարհ է եկել հունվարի 20-ին Լոս Անջելեսում։ Երեխայի մայրը 26-ամյա Ռոզալինդ Ռոսսն է: Փոքրիկին անվանակոչել են Լարս Ջերալդ Գիբսոն:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի