16 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ և  Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց  են ունեցել: Վերջիններս քննարկել են Աստանայում ընթացող սիրիական հակամարտության կարգավորման հարցով միջազգային հանդիպման ընթացքը: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները կարևորել էն Սիրիայի կառավարության եւ զինված ընդդիմության ներկայացուցիչների միջեւ ուղղակի շփումների կարեւորությունը՝ ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմն ամրապնդելու, միջսիրիական երկխոսություն հաստատելու համար՝ խաղաղության հասնելու նպատակով:

Լավրովն ու Չավուշօղլուն պայմանավորվել են և եկել եզրակացության, որ հարկ է  շարունակել աշխատել Աստանայի հանդիպման սիրիացի մասնակիցների հետ՝ հանդիպման հաջող ավարտի եւ Ժնեւում սիրիական հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսումը նախապատրաստելու համար:

KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ