06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2017

«ՀՀԿ-ն չի տրոհվում»

«ՀՀԿ-ն չի տրոհվում  և  ընտրություններին գնում է ավելի ամուր,  կուռ շարքերով», – ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց  ՀՀԿ- Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից հեռանալու որոշմանը: Սահակյանը շեշտեց՝ ՀՀԿ-ականները համախմբած են կուսակցության նախագահի շուրջ: Լրագրողները  Հովհաննես Սահակյանին հարց ուղղեցին նաև  Մհեր Սեդրակյանի՝ ՀՀԿ-ի շարքերը լքելու լուրերի մասին: Սահակյանն ասաց՝ այդպիսի […]

Արտահանումն աճել է

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումներից տեղեկանում ենք, որ արտաքին առեւտրաշրջանառությունը 2016-ի հունվար-դեկտեմբերին 2015-ի հունվար-դեկտեմբերի նկատմամբ աճել է 7,4 տոկոսով և կազմել 5 մլրդ 75 մլն դոլար։ Արտահանումը կազմել է 1 մլրդ 782 մլն դոլար՝ աճելով 20 տոկոսով, ներմուծումը կազմել է 3 մլրդ 292 մլն դոլար՝ աճելով 1,6 տոկոսով։ Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 1 մլրդ […]

Սյունիքի նոր մարզպետը այլ ոճով է պայքարելու

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ՀՀԿ խորհրդի նիստից առաջ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե գալիք խորհրդարանական ընտրություններում նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից տարբերվող մեթոդով է ձայներ ապահովելու ՀՀԿ-ի համար: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Սուրիկ Խաչատրյանն ինչքան ուզում, այնքան խփում էր, ի՞նքն էլ է նույն մեթոդով գործելու: «Ես այլ մեթոդներով եմ աշխատում»,- պատասխանեց նա և ասաց, իր մեթոդը բարի […]

«Սպասե՛ք, տենանք՝ ինչ ա գալիս գլխներիս»

Ինչպես հայտնել ենք, քիչ առաջ Մելիք Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակում մեկնարկել է  ՀՀԿ խորհրդի նիստը: Նիստին ներկայացան նաև գեներալներ Սեյրան Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը: Սարոյանը ձեռնափայտով էր, ասաց՝  վատառողջ է, ուստի չի պատասխանի լրագրողների հարցերին, ապա ավելացրեց. «Սպասե՛ք, տենանք՝ ինչ ա գալիս գլխներիս»:

Կառավարությունում քննարկվել են Արագածոտնի և Տավուշի մարզերից ներկայացված ծրագրերը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Արագածոտնի և ՀՀ Տավուշի մարզերից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները: Արագածոտնի մարզից ստացված ծրագրերը վերաբերում էին ջերմոցային և անասնապահական տնտեսությունների ստեղծմանը, գյուղմթերքի վերամշակմանը, գյուղտեխնիկայի վերանորոգման բազայի, զբոսաշրջության խթանման ենթակառուցվածքների  ձևավորմանը  և այլն: Տավուշի մարզից ներկայացվել էին տնկարանային տնտեսության ստեղծման, գինեգործական, […]

Ամերիկայի արքայադուստրը․ Իվանկա Թրամփի շքեղ կերպարները /ֆոտոշարք/

Վերջին օրերին ողջ աշխարհի հանրության ուշադրությունը սեւեռված է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքի վրա։ Ահա նրա դուստրը՝ գեղեցկուհի Իվանկան։ Իվանկա Թրամփը 35 տարեկան է, նա արդեն հասցրել է կայանալ բոլոր ոլորտներում՝ կարիերայում, բիզնեսում, անձնական կյանքում։ Նախկինում նա պահանջված մոդել էր, այսօր՝ հաջողակ բիզնես-լեդի, 3 երեխաների մայր եւ հոր գլխավոր օգնականը։ Իվանկան խելացի է, լավ […]

«Պետք է կրել քաղաքական պատասխանատվություն»

Այսօր Բազմաթիվ ՀՀԿ-ականների շարքում էի նաև Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Վերջինս մանսակցում էր ՀՀԿ խորհրդի նիստին։ Լրագրողները նախարարին հարց ուղղեցին՝  ինչը՞ դրդեց իրեն այս փուլում ՀՀԿ-ական դառնալ: «Պետք է կրել նաև քաղաքական պատասխանատվություն և թիմային պատասխանատվություն»,- պատասխանեց  Արմեն Ամիրյանը։ Վերջինս նշեց՝ մշակույթի ոլորտում առկա  խնդիրներն այնքան  շատ էին, որ ժամանակ չկար մտածելու այդ ուղղությամբ։

Ով նման բան ա ասել, գլուխը պատին ա տվել. Սուրիկ Խաչատրյան

ՀՀԿ-ի  գրասենյակում է Սյունիքի նախկին մարզպես Սուրիկ Խաչատրյանը: Այստեղ քիչ առաջ մեկնարկել է ՀՀԿ ԳՄ նիստը, ապա կկայանա խորհրդի նիստը: Լրագրողները նախկին մարզպետից հետաքրքրվեցին, թե արդո՞ք պատրաստվում է ինքն էլ լքել ՀՀԿ-ն, վերջինս՝ ի պատասխան ասաց. «Ով նման բան ա ասել, գլուխը պատին ա տվել: Բոլորը կհեռանան, բայց ես կմնամ»,- ասել է նա:

Դիակ՝ շենքի բակում

Հունվարի 26-ին, ժամը 9-անց 30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Երզնկյան փողոցի թիվ 1 շենքի բակում տղամարդու դիակ կա: Դեպքի վայր մեկնած Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ տղամարդը ժամը 4-ի սահմաններում փորձել է շենքի դրսի պատի վրայով մտնել 12-րդ հարկում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի