29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2017

Պատժվելու են զինվորի հաշվին հարստացողները.Վիգեն Սարգսյան

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր՝ հունվարի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփելու է իր աշխատանքի 118 օրը: Անդրադառնալով գնումների ոլորտում կոռուպցիոն դրսեւորումներին՝ Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ այնպիսի ընթացակարգեր են մշակելու, որոնք գնումների ոլորտում կբացառեն  կոռուպցիոն դրսեւորումների ոլորտում. «Ոչ թե ամեն անգամ լուծել խնդիրը դարպասապահի մոտեցմամբ, որի արդյունքում շատ խնդիրներ դուրս կմնան: Ցանկանում ենք մատակարարման ոլորտում հանել […]

ԼՂ վարչապետը մեկնել է ամենամյա արձակուրդի

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 101-րդ հոդվածի 3-րդ մասով և ԼեռնայինՂարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի «Լեռնային ՂարաբաղիՀանրապետության կառավարության և նրան ենթակա այլ գործադիր մարմինների գործունեության կազմակերպմանկարգը սահմանելու մասին» ՆՀ-40 հրամանագրով սահմանված կարգի 121.1 կետի դրույթներով՝ ԼՂՀ վարչապետԱրայիկ Վլադիմիրի Հարությունյանը  հունվարի 26-ին որոշում է կայացրել մեկնել ամենամյա արձակուրդի՝ մինչևփետրվարի 22-ը: Նույն որոշմամբ ԼՂՀ վարչապետի […]

Ուշադրություն վարորդներին․ Վրաստանի ավտոճանապարհներին առատ տեղումներ են սպասվում

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ շարունակվող ձյան առատ տեղումների պատճառով, հունվարի 27-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ըստ եղանակային կանխատեսումների՝ առաջիկա օրերին ևս Վրաստանի ավտոճանապարհներին ձյան առատ տեղումները կշարունակվեն, սպասվում է […]

Սամվել Կարապետյանը երրորդն է. Փաստ

«Տաշիր» ընկերությունների խմբի սե­փականատեր Սամվել Կարապետյանն ընդգրկվել է ՌԴ անշարժ գույքի «արքանե­րի» ցանկում`Forbes-ի վարկածով: Forbes-ի ռուսական տարբերակը հուն­վարի 26-ին հրապարակել է Ռուսաստանի տարածքում կոմերցիոն անշարժ գույքի ամենահարուստ սեփականատերերի թարմացված վարկանիշը, որոնք հաջողու­թյամբ վարձակալության են տալիս գույքը: Կարապետյանը 3-րդն է այդ ցանկում: Հիմնական օբյեկտներն են «Ռիո» առևտրի և զվարճանքի կենտրոնը Դմիտրովյան մայրուղում և Novotel Moscow City-ն: […]

ԼՂ ՊՆ-ից հայտնում են

Հունվարի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 150 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Կարեն Կարապետյանը իր փողերը կտա. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Կարեն Կա­րապետյանը մտադիր է իր անձնական միջոցներից ներդրումներ կատարել Գյումրիում: Այդ ներդրում­ները ուղղվելու են Գյումրիի կենտրոնում հին փո­ղոցների վերականգնման ծրագրին: Ըստ այդ ծրագրի Գյումրիի նշված հատվածում լինե­լու են հյուրանոցներ, ռեստորաններ, արհեստանոցներ, եւ այն դառնալու է գրավիչ վայր զբոսաշրջիկնե­րի համար: Ենթադրվում է, որ այդ ծրագիրը մի կող­մից կունենա բիզնես նպատակներ եւ կկարողանա ապահովել […]

«Գիտակցությունը, որ կարող է կորցնել, ստիպեց նրան վերադառնալ» (տեսանյութ)

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը վստահ է, որ ԲՀԿ-ն այլևս չունի այն ընտրազանգվածը, որ ուներ նախկինում, երբ կուսակցության նախագահը Գագիկ Ծառուկյանն էր: «Եթե ԲՀԿ-ն ունենար այդ էլեկտորատը, Գագիկ Ծառուկյանը, թերևս, չէր վերադառնա քաղաքական դաշտ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ նրա` հենց գիտակցությունը, որ կարող է կորցնել այն, ինչ ուներ 2012-ից, […]

ՀՀԿ-ում անկեղծ չե՞ն

«ՀՀԿ-ն հինգ տարի ժամանակ ուներ մինչ այս, ու հիմա ինչո՞ւ պետք է հարց առաջանար՝ ՀՀԿ-ն կհասցնի՞ ինքնամաքրում անել իր ներսում, թե՞ ոչ: Ոչինչ չէր խանգարում, որ ոչ ցանկալի մարդիկ հինգ տարի առաջ էլ չլինեին ԱԺ-ում: Բայց մենք տեսնում ենք, որ այս մտահոգությունն առաջացավ ընտրություննեից առաջ: Հետևաբար, ես կարող եմ ասել, որ այս հարցում գոնե ՀՀԿ-ում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված