Հայաստանը նոր տարանցման ուղի դառնալու հնարավորություն է ձեռք բերում
Իրանի կողմից մեկ անգամ չէ, որ ՀՀ իշխանություններին տարբեր ձևաչափերով ակնարկներ և առաջարկություններ են արվել էներգետիկ և տրանսպորտային տարանցման նշանակության ռազմավարական նախագծերի շուրջ համագործակցության վերաբերյալ: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Ռոհանին, Հայաստան այցի ժամանակ, հայտարարեց, որ «Հայաստանի աշխարհագրական և Իրանի աշխարհագրական դիրքերը ևս չափազանց կարևոր են, ու երկու երկրները կարող են ունենալ տարանցիկ միջանցք, Հյուսիս-Հարավ առանցքում»: […]