26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչու՞ են հունվարի 13-ին նշում հին նոր տարի

Հին և նոր տոմարներ արտահայտությունը լսում ենք հատկապես Ամանորի օրերին, երբ խոսվում է Նոր տարին նաև հին տոմարով դիմավորելու մասին: Ի՞նչ են հին և նոր տոմարները: Նոր տարին հունվարի 1ին սկսեց տոնվել Ն.Ք. 46 թվականին` Հուլիոս Կեսարի օրոք, երբ նրա կողմից գործածության մեջ դրվեց մի նոր տորմար, որը նրա անունով կոչվեց հուլյան տոմար, տեղեկացնում է ter-hambardzum.net-ը:

Ըստ այդ տոմարի` տարին ուներ ոչ թե 365 օր, 5 ժամ, 48 րոպե, 46 վայրկյան, այլ 365 օր, 6 ժամ, այսինքն՝ ճշգրիտ հաշվումներով որոշված տարուց 11 րոպե 14 վայրկյանով երկար էր։ Սխալմունքը վերացնելու նպատակով Հռոմի Գրիգոր 13-րդ պապը Եվրոպայի նշանավոր տոմարագետներին հրավիրում է Հռոմ, որպեսզի նորը մշակեն։ Բազմաթիվ նախագծերից ընդունվում է իտալացի բժիշկ և աստղագետ Ալոիս Լիլիոյի նախագիծը, որը կիրառվեց 1582 թվականի հոկտեմբերի 15ից։ Քանի որ հուլյան տոմարի 11 րոպե 14 վայրկյանի սխալը Ն.Ք. 46 թվականից մինչև 1582 թիվը կուտակվել դարձել էր 10 օր, այսինքն` ժամանակը 10 օր ետ էր ընկել, ուստի սխալն ուղղելու համար որոշվեց 1582 թ. հոկտեմբերի 4ից հետո ոչ թե հոկտեմբերի 5 ընդունել, այլ` հոկտեմբերի 15։

Այսպես սկսվեց նոր տոմարը, որը Հռոմի Գրիգոր պապի անունով կոչվեց «Գրիգորյան»։ Մոտ 340 տարվա ընթացքում նոր տոմարն ընդունեցին աշխարհի գրեթե բոլոր քրիստոնյա ժողովուրդները։ Վերջինն ընդունեց Եգիպտոսը (1928 թ.), իսկ Ռուսաստանը նոր տոմարին անցավ 1918թ. հունվարի 1ին։ Քանի որ 1582 թվականից մինչև 1918 թվականը, այսինքն` 336 տարում վերոհիշյալ 11 րոպե 14 վայրկյանը կուտակվելդարձել էր 3 օր, ուստի այդ երկրում նոր տոմարը հնից երկար էր ոչ թե 10, այլ 13 օրով։ Այստեղից էլ նոր տոմարի համեմատ հին տոմարի 13 օրվա տարբերությունը։

Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկությունը (գիտելիքներ հավատացյալներին)

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ