Օրվա կադր

ԵԽ գլխավոր քարտուղար պարոն Թյորբորն Յագլանդին Հարգարժան գլխավոր քարտուղար Դուք մշտապես աչքի եք ընկել Ձեր անկողմնակալ եւ հավասարակշիռ հայտարարություններով, ուստի մեզ համար առնվազն տարակուսելի էր Ձեր վերջին հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ցավալի միջադեպի առնչությամբ։ Ես հասկանում եմ, որ Ձեր հայտարարության հիմնական ուղեցուցը եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ոչ հավասարակշիռ եւ խիստ կողմնակալ […]
Այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում վարչապետն ամփոփել է ՀՀ կառավարության գործունեության 100 օրը և ներկայացրել ըստ ոլորտների ախտորոշված խնդիրները, դրանց լուծման տեսլականը և այդ ուղղությամբ 100 օրում կատարված աշխատանքները: Կից ներկայացվում է տեղեկատվություն ՀՀ կառավարության գործունեության 100 օրվա վերաբերյալ: Փաստաթուղթն ամբողջությամբ՝ այստեղ
Հաշվի առնելով օպտիմալացված ծառայողական ավտոմեքենաների քանակությունն ու դրանց օտարման հետ կապված փուլային աշխատանքների մեծ ծավալը, Պետական գույքի կառավարման վարչությունում, կառույցի ղեկավարի հրամանով, դեռևս անցալ տարվա հուլիսին հանձնաժողով է ստեղծվել, որը զբաղվում է օպտիմալացված և վարչության տնօրինությանը հանձնված՝ օտարման ենթակա տրանսպորտային միջոցների պահառության և օտարման գործընթացներում ծագող խնդիրների կարգավորմամբ: Այդ խնդիրները վարչության պետ Արման Սահակյանի մշտական օրակարգում են, դրված է գործընթացի թափանցիկ ու հրապարակային իրականացման, քաղաքացիներին պատշաճ […]
Հունվարի 13-ին, ժամը 12.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի 1-ին թաղամասի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում գտնվող քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ ննջասենյակի հատակին, հայտնաբերվել է Վ. Ղ.-ի (ծնված 1929 […]
5-րդ գումարման Ազգային ժողովը դեռևս դեկտեմբերի սկզբին ավարտեց բնականոն աշխատանքն ու հերթական նստաշրջանը, սակայն այս տարի աշխատանքներն ընթանում էին մինչև դեկտեմբերի վերջ: Արտահերթ մի քանի նիստեր, բազում նախագծեր: Այսպիսին էր տարին խորհրդարանի համար: Henaran.am-ն այսօր ամփոփում է Ազգային ժողովի 2016 թվականի աշխատանքը, անդրադարձ կկատարենք առավել կարևոր ու աղմկահարույց նախագծերին: Իհարկե, մի շարք նախագծեր են քննարկվել […]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:
Ս.թ. հունվարի 1-ից 12-ը ընկած ժամանակահատվածում «Սանիթեք» ընկերությունըշարունակել է արտակարգ ռեժիմով արձագանքել ձնամաքրման թեմայով քաղաքացիների բարձրացրած բոլոր հարցերին: Ընկերությունը, մասնավորապես, դիմումներ ու նամակներ է ստացել շուրջօրյա գործող թեժ գծի, ինչպես նաև Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական էջի միջոցով: Քաղաքացիների դիմումների բացարձակ մեծամասնությանը, որոնք ներառել են տարբեր բակային տարածքների հասցեներ, առաջնահերթ կերպով ընթացք է տրվել, և […]
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող մի քանի քրեական գործերով լայնածավալ օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների իրականացման արդյունքում բացահայտվել են հանրապետության տարբեր ոչ պետական ԲՈՒՀ-երում բարձրագույն կամ մասնագիտական կրթության վերաբերյալ կեղծ հիմքերով ձևակերպված պետական նմուշի ավարտական դիպլոմների տրամադրման դեպքեր: Քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հավատարմագրված ու Երևան […]