06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 30, 2017

Արտակ Դավթյանը հաջորդ խորհրդարանում հայտնվելու ցանկություն է հայտնում (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի համոզմամբ՝ այս խորհրդարանական ընտրությունները կտարբերվեն նախորդ բոլոր ընտրություններից մի պարզ պատճառով, որ փոփոխել ենք Սահմանադրությունը ու անցում ենք կատարում խորհրդարանական համակարգի: Սա, ըստ պատգամավորի, բերելու է խորհրդարանի լծակների ավելացմանը: «Ու ապագա խորհրդարանը լինելու է  այնպիսին, որ ներկայացված բոլոր քաղաքական ուժերը լինելու են հաղթողներ»,-այսօր Հենարան մամուլի ակումբում ասաց Ա. Դավթյանը: […]

Թուրքին մի բան ունենք տալու. «Եղնիկներում» թեժ էր /տեսանյութ/

«Մենք թուրքին տալու միայն մի բան ունենք, դա մեր սահմաններից ներս ընկած իրենց դիակներն են»,- Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» կոչվող զորամասում բանակի օրվան նվիրված ինքնատիպ միջոցառման ժամանակ ասաց ռեժիսոր, վավերագրող Սամվել Թադևոսյանը: «Եղնիկներ» կոչվող զորամասը գտնվում է Տոնաշեն գյուղական համայնքում և ռազմավարական նշանակության դիրքեր է պահպանում: Թե զորամասը և թե դիրքերը բնակավայրից բավականին հեռու են ու […]

Ինչ անել, երբ լավություն ես անում ու չեն գնահատում

Ինչ անել երբ մարդկանց լավություն ես անում ու քեզ չեն գնահատում: Սիրելի մարդիկ, սա սխալ մոտեցում է: Քրիստոսը մեզ սովորեցնում է մարդկանցից ոչ մի բան չսպասել բարություն անելու դեպքում: Նրանցից նույնիսկ «մարդկություն» մի սպասեք, որ ձեզ երախտապարտ լինեն: Եթե դուք որևէ ակնկալիք էք ունեցել նրանց բարիք անելու ժամանակ, ապա դա այլևս բարի գործ չի համարվում, […]

Վարչապետը հանձնարարել է ավարտել պետգույքի կառավարման և օտարման ծրագրի մշակման աշխատանքները

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ շաբաթ օրը  տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: Պետական գույքի կառավարման և օտարման գործընթացի վերաբերյալ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա բոլոր գերատեսչությունների հետ համատեղ մշակվել է մասնավորեցման նոր ծրագիր, որն արդեն ուղարկվել է կառավարություն և վերջնական քննարկումից հետո […]

Սա խաղ չէ

«Բնական է, որ Հովիկ Աբրահամյանի ազգականները քիչ-քիչ ազատվում են իրենց զբաղեցրած  պաշտոններից: Իհարկե, չի կարելի բացառել, որ այս ամենը կարող էր նաև խաղ լինել,  բայց  դա քիչ հավանական է: Եթե Աբրահամյանի բարեկամներին աշխատանքից  չազատեին, կասկածը մեծ կլիներ, կմտածեինք՝  դա խաղ է, բայց որ ազատում են, ուրիշ է», – Henaran.am-ի հետ զրույցում  տեսակետ հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» […]

«Մարդասպաններ»` քաղաքի կենտրոնում /ֆոտոշարք/

Այն, որ սառցե լեզվակների պոկվելու եւ ընկնելու հետեւանքով աշխարհում բազմաթիվ մահեր են գրանցվում, փաստ է։ Ու այս պարագայում անհասկանալի է, թե ինչու են պատկան մարմինները թույլ տալիս, որ դրանք մնան շենքերի տանիքներին ու դառնան «պոտենցիալ մարդասպաններ», պարզապես անհասկանալի է։ Այս սառցե լեզվակները Հանրապետության փողոցի մի շարք շենքերի վրա էին։ Լեզվակները կախված էին անմիջապես մայթի վրա […]

Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ (տեսանյութ)

  «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի ուղեգիր: Մանչեսթերցիները «Օլդ Տրաֆորդում» ընդունեցին  «Ուիգանին» եւ հաղթանակ տարան  4:0 հաշվով: Երրորդ գոլը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Անգլիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ուիգան»՝ 4:0 Գոլերի հեղինակներ՝ Մարուան Ֆելաինի,  Կրիս Սմոլինգ, Հենրիխ Մխիթարյան, Բաստիան Շվայնշտայգեր:

Ում հետ է ՄԱՊ-ի Ալիկը

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, գործարար Ալեքսան Պետրոսյանը դեռևս որոշում չի կայացրել` մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, թե ոչ: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ դա մի շարք հանգամանքներից է կախված, սակայն թե կոնկրետ ինչից, չհստակեցրեց: Հարցին, թե հնարավոր է նրան այլ քաղաքական ուժի ցուցակում տեսնենք, պատասխանեց. «Բացառվում է: Նման տարբերակ չեմ դիտարկում»:

Նոր ցիկլոն է մոտենում․ ձյուն կտեղա

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքում գրառել է․ «Այսօր հատկապես Լոռիում, Տավուշում կտեղա թույլ ձյուն, մյուս մարզերում էական տեղումներ չեն սպասվում: Վաղը կեսօրից հետո հանրապետության տարածքին մոտենում է հաջորդ ցիկլոնը: Հունվարի 31-ին կեսօրից հետո հանրապետության բոլոր մարզերւմ կսկսվի ձյուն և կշարունակվի մինչև փետրվարի 1-ի երեկո: Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված