21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչ անել, երբ լավություն ես անում ու չեն գնահատում

Ինչ անել երբ մարդկանց լավություն ես անում ու քեզ չեն գնահատում: Սիրելի մարդիկ, սա սխալ մոտեցում է: Քրիստոսը մեզ սովորեցնում է մարդկանցից ոչ մի բան չսպասել բարություն անելու դեպքում: Նրանցից նույնիսկ «մարդկություն» մի սպասեք, որ ձեզ երախտապարտ լինեն: Եթե դուք որևէ ակնկալիք էք ունեցել նրանց բարիք անելու ժամանակ, ապա դա այլևս բարի գործ չի համարվում, որովհետև դուք շահ էք հետապնդել (թեկուզ միայն իրենց երախտապարտությունը):

Քրիստոսն ասում է, որ դա էլ հենց կլինի ձեր վարձը: Մարդկանց պետք է բարիք անել բացառապես հոգատարությունից դրդված՝ ինչպես դա արեց Բարի Սամարացին:

Իսկ եթե մարդիկ մի օր ապերախտ վարվեն ձեր լավության դիմաց, ասեք «ոչինչ, մարդն են սխալ գործեցիցն. ես ել եմ սխալներ գործում ու իմ երկնավոր Հայրը ինձ համբերում է ու սիրում, իրենց էլ է համբերում ու սիրում. ես էլ այդպես կվարվեմ»: Սրանք առիթ են մարդկանց ներելու ու երկնքում գանձեր դիզելու: Ու ձեր մեղքերն իսկապես կներվեն, եթե դուք էլ այսպես ներեք ու ներողամիտ լինեք ձեր նկատմամբ ապերախտ վարված մարդկանց: 

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ