ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է լինի առանց ուժի կիրառման․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր մեծ ասուլիս է տալիս՝ ամփոփելով 2016-ին կատարված աշխատանքը։ Ասուլիսի ընթացքում Լավրովն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Լավրովը նշել է, որ միջադեպերի քննության մեխանիզմ մտցնելու եւ ԵԱՀԿ դիտորդների թիվը շփման գծում ավելացնելու մասին համաձայնությունները այսպես էլ չեն իրականացվել, քանի որ չի լինում կոնսենսուսի գալ ԵԱՀԿ-ի ներսում, հայտնում է ТАСС գործակալությունը։ […]