06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 17, 2017

Հունվարի 9-12-ը մայրաքաղաքում ծնվել է 263 երեխա

Հունվարի 9-12-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 263 երեխա՝ 128 տղա, 135 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 24135 քաղաքացի:  

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդեւը կհանդիպեն

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 24-ին կհանդիպեն Մոսկվայում, նրանք կքննարկեն երկու երկրների համագործակցությունը ԵԱՏՄ-ի շրջանակներում, հայտնում է РИА Новости-ն։ «Հանդիպման թեմաներն են՝ հայ-ռուսական համագործակցությունը տնտեսական, էներգետիկ, հումանիտար եւ այլ ոլորտներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բանակցությունների արդյունքում մի շարք փաստաթղթեր կստորագրվեն։ Նշվում է նաեւ, որ Կարապետյանը Մոսկվա կմեկնի Մեդվեդեւի հրավերով։

Եթե իշխանությունները ցանկանան…

«Տնտեսական զարգացումը միայն այն ցուցանիշներով չէ պայմանավորված, որը կոչվում է վիճակագրություն: Այստեղ էական նշանակություն ունի նաև իշխող քաղաքական ուժի ցանկությունը: Եթե այն իրականում հակված լինի նրան, որ մեր երկրի տնտեսությունը զարգանա, դա անպայման այդպես էլ կլինի», – Henaran.am-ի հետ զրունյում այսպիսի տեսակետ հայտնեց տնտեսագետ Զոյա Թադևոսյանը: Վերջինս շեշտտեց՝ մեր երկրի տնտեսությունը կարող է զարգանալ. համապատասխան […]

Ավտովթար Դավիթ Բեկի փողոցում

Հունվարի 17-ին, ժամը 04.44-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ կենտրոնական գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, վարորդն արգելափակված է (վառելիքի արտահոսք չկա). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes C180» մակնիշի 35 CU 791 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

Սա նաև քաղաքական ցուրտ է. Հ. Բագրատյան

Ցուրտ է։ Շատ ցուրտ։ Բայց սա ոչ միայն ու ոչ այնքան բնակլիմայական ցուրտ է։ Սա նաև քաղաքական ցուրտ է։ Ուղղակի և անուղղակի իմաստով։ Ծանոթ ճարտարապետներից մեկն այսօր ցույց տվեց մեծերի մի քանի գրառում։ Մասնավորապես .Երևանում Թամանյանը նախատեսել էր լայն պողոտաներ ու, ամենակարևորը, բաց խաչմերուկներ։ Որպեսզի քամին խաղա։ Նա լավ գիտեր ձմեռային, կոնտինենտալ ցրտերի ու ամառվա […]

Ավտովթար Սարալանջ-Մյասնիկյան ավտոճանապարհին. կա զոհ (ֆոտո)

Հունվարի 16-ին, ժամը 20.15-ին ահազանգ է ստացվել, որ Սարալանջ-Հերացի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Պարզվել է, որ Սարալանջ-Մյասնիկյան ավտոճանապարհին՝ Մյասնիկյան 1 հասցեի մոտակայքում, BMW 325i մակնիշի 34 FN 423 […]

Այսօր ես տալիս եմ հենց այդ փուլի մեկնարկը. Ս. Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան հանրագրում գրառում է կատարել` ազդարարելով քննարկումների փուլի ավարտը: Հիշեցնենք, որ նախկին նախարարը ավելի վաղ հայտարարել էր քաղաքականություն մտնելու որոշման մասին: «Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ Ցանկանում եմ տեղեկացնել, որ շարունակում եմ քաղաքական խորհրդակցությունները կուսակցությունների, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ՝ ձևավորելով համախոհների թիմ՝ միաձույլ դաշինք, որը հանրությանը […]

Վարչապետ Կարեն Կարապետյանը կմեկնի Մոսկվա

Վարչապետ Կարեն Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հրավերով հունվարի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Նախատեսվում է քննարկել հայ-ռուսական համագործակցության օրակարգը: ՀՀ և ՌԴ վարչապետերը կանդրադառնան նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում երկու երկրների ինտեգրացիոն համագործակցությանը,ինչը կնպաստի  տարբեր ուղղություններով հայ-ռուսական փոխգործակցության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի