20 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է լինի առանց ուժի կիրառման․ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր մեծ ասուլիս է տալիս՝ ամփոփելով 2016-ին կատարված աշխատանքը։

Ասուլիսի ընթացքում Լավրովն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։

Լավրովը նշել է, որ միջադեպերի քննության մեխանիզմ մտցնելու եւ ԵԱՀԿ դիտորդների թիվը շփման գծում ավելացնելու մասին համաձայնությունները այսպես էլ չեն իրականացվել, քանի որ չի լինում կոնսենսուսի գալ ԵԱՀԿ-ի ներսում, հայտնում է ТАСС գործակալությունը։

«Ապրիլին իրավիճակի սրումից հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց միջադեպերի քննության մեխանիզմ մտցնելու եւ ԵԱՀԿ դիտորդների թիվը շփման գծում ավելացնելու մասին։ Ցավոք նման տարրական բան, ինչպիսին դեպքերի հետաքննումը և դիտորդների թվի ավելացումն է, չի կարող կյանքի կոչվել, քանի որ դեռևս չկա կոնսենսուս»,- ասել է նա։

Լավրովը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը չի կարող տեղի ունենալ բռնի ուժի միջոցով:

«Հիմնախնդրի կարգավորումը պետք է լինի առանց ուժի կիրառման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ»,- ասել է նա՝ նշելով, որ նախորդ տարվա ապրիլին տեղի ունեցած արյունալի իրադարձությունները խիստ մտահոգիչ են եւ հիշեցրել է, որ «Ռուսաստանը որոշիչ դեր ունեցավ արյունահեղության դադարեցման հարցում»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ