09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 14, 2017

Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 7-րդ հուշամրցաշարին մասնակցում է շուրջ 760 շախմատիստ

Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, հետևել ՀՀ երջանկահիշատակ վարչապետ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 7-րդ հուշամրցաշարի ընթացքին: Ակադեմիայի տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է շախմատի մրցասրահում: Քաղաքապետին ներկայացնելով ընթացքը` Սմբատ Լպուտյանը նշել է, որ հուշամրցաշարին […]

Հզոր անտիցիկլոնը իսկական չարիք է դարձել. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել  է. «Հայաստանի տարածքի վրա ձևավորված հզոր անտիցիկլոնը, որը մթնոլորտային բարձր ճնշման գոտի է, նրանում պարունակված օդային հոսանքները ունեն մեծ խտություն և կշիռ և հիմնականում կատարում են վարընթաց շարժում(այսինքն մթնոլորտի վերին շերտերից իջնում են դեպի ներքին շերտեր), դարձել է իսկական չարիք Արարատյան դաշտի […]

Արտակարգ դեպք գիշերային ակումբում

Գյումրիի գիշերային ակումբներից մեկում հունվարի 13-ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել:Սեւակի փողոցում գտնվող գիշերային ակումբում մի խումբ տղամարդիկ քաշքշել են միմյանց, ապա փոխադարձ հարվածներ հասցրել` պատճառելով մարմնական վնասվածքներ: Ծեծկռտուքը հնարավոր է եղել հանդարտեցնել իրավապահների ժամանելուց հետո, որոնք երիտասարդներին բերման են ենթարկել: 5 մարդ բերման է ենթարկվել Մուշի բաժին:  Նշված դեպքով կատարվում է հետաքննություն:

5 տարեկան փոքրիկը սառնամանիքին միայնակ դուրս է եկել մանկապարտեզից /վիդեո/

Տյումենի մանկապարտեզներից մեկում սկանդալային միջադեպ է տեղի ունեցել։ Խմբերից մեկում երեխաները մնացել են միայնակ, եւ նրանցից մեկը՝ 5 տարեկան փոքրիկը, դուրս է եկել ու հեռացել մանկապարտեզից։ Ընդ որում՝ այդ պահին դրսում մինուս 30 սառնամանիք է եղել։ Մոտ մեկ ժամ նա դրսում թափառել է, մինչեւ անցորդները նկատել ու ոստիկանություն են կանչել։ Մանրամասները՝ տեսանյութում

‹‹Կցանկանայի շենացնել հայրենիքս››․ 13-ամյա բլոգերի երազանքները

13-ամյա Արայիկը, թեև, բոլորովին վերջերս է սկսել վիդեոբլոգինգով, բայց արդեն իսկ հասցրել է նվաճել օգտատերերի սերն ու համակրանքը: Նրա էջին այժմ հետևում է   41 բաժանորդ: Վիդեոբլոգինգը, սակայն, Արայիկի միակ  հոբբին չէ. նա նաև երգում է, նվագում, զբաղվում է  մոնտաժով, ռեժիսյուրայով, լուսանկարչությամբ… Henaran.am-ի թղթակիցը զրուցել է վերջինիս հետ` փորձելով բացահայտել, թե ինչպիսին  է  նա, ինչ երազանքներ […]

Իրական քրիստոնյային ոչ ոք երբեք չի կարող վնասել

Իրական Քրիստոնյային ոչ ոք երբեք չի կարող վնասել: Ղուկասի Ավետարանում Տեր Հիսուսն ասում է «Ահա ձեզ իշխանություն տվի … թշնամու ամբողջ զօրության վրա։ Եւ ձեզ բոլորովին չեն վնասելու» (Ղկ 10:19): Տերը սա միայն առաքյալներին չի ասում, այլ բոլոր մարդկանց, քանզի մի այլ տեղ ասում է «ինչ որ ձեզ եմ ասում, ասում եմ բոլորին» (Մարկոս 13:37): […]

Որոշ ավտոճանապարհներին մառախուղ և մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Եղվարդի, Բաղրամյանի տարածաշրջանների և Կոտայքի մարզի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 -100մ: Վարդենյաց և Սպիտակի լեռնանցքներում տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ճանապարհները  բաց են:

Խնդրի լուծման բանալին կողմերի ձեռքում է․ Զախարովա

«Այդ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ հարցին։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը դեկտեմբերի 29-ին դիվերսիոն ներթափանցման փորձ էր իրականացրել, ինչի հետեւանքով ադրբեջանական կողմը 7 զինծառայողի է կորցրել, այդ թվում՝ մեկ զինծառայողի մարմինը մնացել է հայկական կողմում: […]

Խոշոր վթար Երեւանում. կան տուժածներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 14-ին` ժամը 02.48-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայում գտնվող «Քեյ Էֆ Սի» արագ սննդի կետի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են 3 ավտոմեքենա, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ հատուկ նշանակության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի