09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 14, 2017

Ներսես Պողոսյանը 30 օր անց դադարեցրեց հացադուլը

Մայիսի 31-ից կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցությամբ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ներսես Պողոսյանը 30 օր անց (դեկտեմբերի 15-ից) դադարեցրել է հացադուլը: Մեր տեղեկություններով  նախօրեին Ներսեսին են այցելել մայրն ու եղբայրը եւ հորդորել դադարեցնել հացադուլը::  Նշենք, որ Ներսես Պողոսյանը հացադուլով պահանջում է փոխել իր խափանման միջոց կալանքը, նա ամուսնացած է, երեք անչափահաս երեխա […]

Վարչապետի մոտ քննարկվել է Գյումրիի պատմամշակութային արժեքների վերականգնման ծրագիրը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի զարգացման ծրագրերի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, տարբեր ոլորտներ ներկայացնող գործարար կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Կումայրի արգելոց-թանգարանի և Գյումրու Շիրակացի ու Ռուսթավելի փողոցների վերականգնման ծրագիրը: Պատմամշակութային այս կարևոր արժեքների վերականգնումը հնարավորություն կտա խթանել զբոսաշրջության զարգացումը […]

Ագահությունը կռապշտություն է

«ԱՆՊԱՐԿԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՉԾԱՌԱՅԵՆՔ, ԱՅԼ ՈՂՋԱԽՈՀՈՒԹՅԱՄԲ ԶԳԱՍՏԱՆԱՆՔ, ԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ ԿՌԱՊԱՇՏ ՉԴԱՌՆԱՆՔ, ԱՅԼ ՈՂՈՐՄՈՒԹՅԱՄԲ ՔԱՎԵՆՔ ՄԵՐ ՄԵՂՔԵՐԸ» (ԵՓԵՍ․5:5, ԿՈՂՈՍ․ 3:5)։ Դատավորը դռան առաջ է կանգնած և մեզ դատաստանի է կանչում․ տեսնենք թե ինչ պատասխան ենք տալու Նրան․․․։ Որովհետև ամեն ինչի համար Դատավորը մեզանից հաշիվ է պահանջելու՝ ոչ միայն մեր կատարած գործերի համար, այլև խոսքերի, խորհուրդների, սրտի շարժմունքների և զգայարանների […]

Լոռու մարզում մեքենան գլորվել է ձորը

Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 13-ին, ժամը 23.57-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղից դեպի «Մափլար» հանդամաս տանող ավտոճանապարհին իր վարած ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2106» մակնիշի 59 ՏՏ 947 պ/հ մեքենան […]

Գյուղատնտեսության նախարարն այցելել է Կոտայքի մարզում գործող ջերմոցային տնտեսություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին այցելել է Կոտայքի մարզում գործող մի շարք ջերմոցային տնտեսություններ: Նախարարի առաջին կանգառը Գողթ համայնքում էր, որտեղ նա այցելել է «Էկոտոմատո» ՓԲԸ և «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ: «Էկոտոմատո» ընկերությունը վարդի արտադրության ծավալներով աշխարհի խոշորագույն հինգ ընկերություններից մեկն է, ջերմոցները հագեցած են հոլանդական նորագույն տեխնոլոգիական սարքավորումներով ու ավտոմատացված կառավարման համակարգերով: Հիմնադիր Մարկոս […]

Ցեղասպանություն բառն ասելու համար Գարո Փայլանին զրկել են խորհրդարանի 3 նիստի մասնակցությունից

Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների 11-րդ հոդվածի քննարկման ժամանակ ելույթ ունեցած ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է 1913-1923 թթ-ին Թուրքիայի փոքրամասնությունների ոչնչացմանը: Փայլանը շեշտել է, որ այդ տարիների ընթացքում հայերը, ասորիները, հույները և հրեաները, ցեղասպանությունների ու բռնագաղթերի ենթարկվելով, հեռացվել են այդ տարածքներից: Ըստ հայկական «Ագոսի»` ցեղասպանություն բառը հնչեցնելուց հետո իշխող «Արդարություն […]

Իմ տունը իմ հայրենիքն է. Գրիգ Սուքիասյանը կարոտում է

Հեռուստաֆիլմերից հայտնի դերասան Գրիգ Սուքիասյանը արդեն մի քանի ամիս է հեռու է իր խոսքով՝ պաշտելի հայրենիքից: Իր տեսակով անմիջական ու պարզ դերասանը չի թաքցնում հոգուց հոսող անսահման կարոտը և հայրենիքի մասին խոսելիս հուզվում է: Գրիգ Սուքիասյանը ընդգծում է՝ հայրենիքից ընդմիշտ չի հեռացել: -Հայրենիք ասելիս՝ աչքերս փայլում են: Հայաստան ասելիս՝ շունչս չի հերիքում: Հայրենիքիս մասին , […]

Սրտաբանական կենտրոնի դրամարկղից գումար են հափշտակել

Նորք Մարաշ սրտաբանական բժշկական կենտրոնի դրամարկղից գողություն է կատարվել: Հունվարի 13-ին, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են սրտաբանական կենտրոնի դրամարկղի ապակին, ներս մտել ու հափշտակել գումար: Հափշտակել են մի քանի տասնյակ հազար դրամ, որից հետ դիմել են փախուստի: Դեպքից մի փոքր անց են աշխատակիցները նկատել, որ դրամարկղի ապակին տեղահանված է եւ դիմել են իրավապահներին: Դրամարկղը գտնվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի