Հայ–իրանական սահմանին 4 կգ թմրանյութ են հայտնաբերել
Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները հայ–իրանական սահմանին 4 կգ թողած թմրանյութ են հայտնաբերել։ ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սահմանամերձ տեղանքի զննության ընթացքում Մեղրիի սահմանապահ ջոկատի զինծառայողները սեւ գույնի փաթեթ են հայտնաբերել, որում բուսական ծագման մուգ դարչնագույն նյութ է եղել, ենթադրաբար՝ «օփիումի հումք»՝ ավելի քան 4 կգ քաշով։ Ծառայողական շան մասնակցությամբ […]