Քրեական գործ է հարուցվել «երկրի ամենալուրջ կազմակերպության» դեմ. Առավոտ

Օրերս Վերահսկիչ պալատը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում կատարված ուսումնասիրության եզրակացությունն է հրապարակել, արդյունքներն ուղարկվել են դատախազություն, քրեական գործ է հարուցված: Նշենք, որ ՎՊ-ն մի շարք խախտումներ է հայտնաբերել: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը երեկ «Նովոստի Արմենիա» ակումբում ասաց, որ առարկություններ են ներկայացրել Վերահսկիչ պալատի բոլոր մեղադրանքներին եւ չեն էլ ստորագրել ՎՊ-ի` հիմնադրամին ներկայացրած եզրակացությունների տակ: […]