27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Շատ եմ ուզում հասկանալ՝ սրա վերջը որն է լինելու

ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանի համար անհասականալի է, որ քաղաքական ուժերն ընտրություններից առաջ հայտարարում են, որ ընտրությունները կեղծվելու են, ապա դրանք կեղծվում են, ապա կրկին հայտարարում են, որ արդար ընտրություններ չեղան, սակայն չնայած այդ ամենին մասնակցում են «ընտրություններ» անվանվող միջոցառմանը: Henaran.am-ի հետ զրույցում նա նկատեց, որ երկրում ընտրությունների ազատ մեխանիզմ գոյություն չունի, և, ընդհանրապես, անհասկանալի է կուսակցական գործունեության էությունը. «25 տարի նույն ձևով մինչև ընտրություններ ձևավորվում են դաշինքներ, կրկնվում են, և պարզ չէ կոնկրետ մարդկանց նպատակները որն են»,-ասաց նա:

Խոսելով երեկ ձևավորված նոր դաշինքի մասին, որի կազմում են «Լուսավոր Հայաստանը», «Քաղաքացիական պայմանագիրը» և «Հանրապետությունը»՝ Մ. Սարգսյանն ընդգծեց, որ պարզ չէ,  թե ինչով է սա տարբերվում նախորդ դաշինքներից. «Եթե ասում են, թե  մենք երկարատև դաշինք ենք, այն ժամանակ էլ երկարատև դաշինքներ կային, սակայն ընտրություններինց հետո փլուզվել են»:

Մեր դիտարկմանը, թե դաշինքի ներկայացուցիչներն ասում են, որ իրենք գաղափարական հենքի վրա են ձևավորվել և ոչ թե զուտ ընտրություններին խորհրդարան մտնելու, քաղաքապետն արձագանքեց, որ դեռևս ՀՀ-ի առաջին ընդդիմությունն էլ գաղափար է բարձրացրել՝ իշխնափոխություն և ասել է՝ մենք ժամանակ չունենք այլ խնդիրներ քննարկելու, մեր նպատակը հանցավոր ռեժիմի դեմ պայքարն է: «Անցել է 25 տարի, էլի նույն բանն են ասում, ինձ թվում է, թե դա  գաղափարական չէ, ոչինչ չի փոխվել, էականն այն է, որ որևէ բան չի փոխվում անգամ հռետորաբանության մեջ»,-շեշտեց նա:

Հարցին, թե հաշվի առնելով, որ վերանշյալ դաշինքի անդամները ընդունված կուսակցություններ են, հնարավոր չի համարում, որ անհրաժեշտ չափով ձայներ հավաքեն, Մ. Սարգսյանը պատասխանեց. «Ձայնն ի՞նչ կապ ունի, եթե ընտրություն չկա, եթե լինում են ազատ ընտրություններ, այնտեղ ձայներ են հաշվում, բայց ընտրական մեխանիզմը պարալիզացված է: Վերաբերմունքը դեպի ընտրությունները շատ լուրջ խնդիր է, և որևէ մեկն այդ խնդիրը չի դնում, որ ընտրություններին մասնակցելու համար պետք է ունենալ 2 կարևոր հանգամանք՝ 1-ին նախ ընտրությունները պետք է կամարտահայտեն ժողովրդի իրավունքը,

2-րդը՝ կուսակցություններ պետք է լինեն:

Հայաստանում ոչ առաջինը կա, ոչ երկրորդը, 79 խմբավորում կա Հայաստանում, որ կուսակցությունների կնիք ունեն, բայց նրանք կուսակցություն չեն, կան խմբեր, որոնք ուղղակի մասնակցւոմ են ընտրություններին, սակայն ընտրություններ էլ չկան, այսինքն ինչ-որ խմբավորումներ մասնակցում են ինչ-որ միջոցառումների»,-կարծում է քաղաքագետը:

Վերջինս շատ է ուզում հասկանալ՝ սրա վերջը որն է, ստեղծված  իրավիճակը պետք է հասկանալ և մարդկանց դերը.

«Ճանապարհն այն է, որ քաղաքական  ուժերը սկսում են պայքարել՝ ազատ ընտրությունների մեխանիզմը ներդնելու համար, մասնակցում են ու ձևավորում պետական կառավարման համակարգ, բայց տեսե՞լ եք, որ մի ուժ ցանկանա արմատավորել նման մեխանիզմ: Եթե կլինի նման ցանկություն, այն ժամանակ կարող ենք ասել, որ ինչ-որ փոփոխություններ կան, թե չէ նույն ցիկլի մեջ է»,-եզրափակեց Մ. Սարգսյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ