17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 30, 2016

Բերդ – Ճամբարակ ճանապարհը բացվել է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ «Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, բացվել է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:

«Բայց լավ կլիներ, որ գիտակցեին…» (վիդեո)

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի ներկայացմամբ՝ 2016 թվականը բարդ էր, սակայն որակական փոփոխություններով տարի էր: Henaran.am-ի հետ զրույցում ամփոփելով անցնող տարին՝ նա ասաց, որ  տարվա քաղաքական կարևորագույն քաղաքական իրադարձությունը  Սահմանադրության փոփոխությունն էր, քանի որ, ըստ նրա, ամբողջությամբ փոխվում է երկրի կառավարման, քաղաքական, ընտրական համակարգը: «Անհրաժեշտ է գիտակցել, որ մենք ստեղծել ենք նախադրյալներ, որոնց միջոցով […]

Վերջապես Գյումրի հասավ 23 միլիոն եվրոն․ միայն կենտրոնական փողոցներից մի քանիսը կհիմնանորոգվեն

ՀՀ ֆինանսների նախարարության և Գյումրիի քաղաքապետարանի միջև ստորագրվեց «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի իրականացման համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրեցին  Գյումրիում՝ ՀՀ ֆինանասների նախարարն ու Գյումրիի քաղաքապետը: Ծրագիրն իրացվելու է 3 տարում՝ 3 փուլով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 23 840 000 եվրո, որից 14 600 000 եվրո վարկային միջոցներ տրամադրվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) […]

Թող բոլոր հայ օջախներում խաղաղություն լինի

Ջերմորեն շնորհավորում եմ բժշկական ողջ հասարակությանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Երախտիքի ու բարեմաղթանքի խոսքերս ուղղում եմ  մեր բազում այն  բուժաշխատողներին, ովքեր ամենօրյա նվիրումով պայքարում են բնակչության առողջության համար։ Ովքեր իրենց մասնագիտական պարտքը կատարելով` նաև կարեկցանք ու գթասրտություն են ցուցաբերում յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ։ Առանձնահատուկ ուզում եմ  նշել ռազմական բժիշկներին, ովքեր հոգ են տանում երկրի […]

«Ամանորի ուտեստներն ինքս եմ պատրաստում»

«Սովորաբար Ամանորը  նշում եմ ընտանիքիս հետ՝ հայրենիքում, սակայն այս տարին բացառություն է: Ամանորը նշելու եմ  ԱՄՆ-ում ՝ ամսուսնուս հետ», – Henaran.am-ի հետ զրույցում պատմեց դերասանուհի Արմինե Պողոսյանը։ Դերասանուհին նշեց՝ սիրում է լինել խոհանոցում և համեղ ուտեստներ պատրաստել։ «Շատ եմ սիրում պատրաստել և ինքս եմ պատրաստում ամանորյա ուտեստները. Քանի որ Միացյալ Նահահնգներում եմ,  հարազատներիս նվերները արդեն […]

Որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  30-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Վայքի, Ապարանի, Արագածի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում  տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով,  ավազով մշակման աշխատանքներ: Բքի պատճառով շարունակում է փակ մնալ Բերդ – Ճամբարակ ճանապարհը: ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  մյուս ճանապարհները բաց են:

Գոնե փողոցում չենք քնի.ազատամարտիկի այրին դստերը նվեր չի գնի

Ազատամարտիկ Կարեն Մնոյանի այրին՝   Հասմիկ Դավեյանը իր դստեր հետ այս Նոր տարին կդիմավորի ժամանակավոր կացարանում: «Երեխուս հետ տեղափոխվեցինք կացարան: Նվեր առնելու փող չկա, բայց գոնե գիտեմ փողոցում չենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հասմիկ Դավեյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված