18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Վերջապես Գյումրի հասավ 23 միլիոն եվրոն․ միայն կենտրոնական փողոցներից մի քանիսը կհիմնանորոգվեն

ՀՀ ֆինանսների նախարարության և Գյումրիի քաղաքապետարանի միջև ստորագրվեց «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի իրականացման համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրեցին  Գյումրիում՝ ՀՀ ֆինանասների նախարարն ու Գյումրիի քաղաքապետը:

Ծրագիրն իրացվելու է 3 տարում՝ 3 փուլով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 23 840 000 եվրո, որից 14 600 000 եվրո վարկային միջոցներ տրամադրվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից: Վարկային մասը մարվելու է տարիների ընթացքում: Առաջիկա երեք տարիների ընթացքում մարվելու են միայն տոկոսներ, որը վճարելու է Գյումրիի քաղաքապետարանը: Ընդհանուր քաղաքում վարկային այս գումարով նախատեսվում է վերականգնել մոտ 16 կմ ճանապարհ: Ծրագիրը, բացի փողոցների վերականգման աշխատանքերից, ներառում է նաև խնայողական լամպերի տեղադրում, լուսակետերի ավելացում, ջրահեռացման ենթակառուցվածքների արդիականացում, մայթերի բարեկարգում:

Արդեն նախատեսված է, որ 16 կիլոմետր փողոցների հիմնանորոգումը  պետք է բավարարի որոշակի չափորոշիչների, մասնավորապես, ասֆալտաշերտը պետք է լինի  մոտ 20 սմ, բայց Սամվել Բալասանյանը  նորից  ֆինանսների նախարարին ներկայացրեց իր  ծրագիրը. << Ես կարծում եմ, որ եթե մենք  ասֆալտի շերտը պակասեցնենք, կկարողանանք ավելի շատ  փողոցներ բարեկարգել,  12 սմ  հաստությամբ ասֆալտաշերտով կկարողանանք 22 կմ ասֆալտապատել>>:

Այս առաջարկը դեռ քննարկվելու է, խորհրդատուների մրցույթը առաջիկայում է ու միայն մասնագիտական  եզրակացությունները  թույլ կտան  փոխել  ճանապարհաշինարարական  չափորոշիչները: «Կարծում եմ, որ այս ծրագիրը, որ պետք է իրականցնենք, էապես կփոխի Գյումրու դեմքը ու մենք կարող ենք մասնավորին շահագրգռել, որ ծրագրեր անի Գյումրիում: Սա համատեղ ու միասնական ծրագիր է, որ մենք քաղաքապետարանի հետ ջանք ենք թափելու, որ արդյունավետ լինի»,- իր խոսքում նշեց ՀՀ ֆինանսների նախարարը:

Նշենք, որ այս գումարով կասֆալտապատվի միայն  Գյումրիի  կենտրոնական փողոցների մի մասը միայն: իսկ մյուսները նորից կմնան անմխիթար վիճակում, չհաշված երկրորդական փողոցները, որտեղ  անձրևային եղանակին  ավտոմեքենայով ու ոտքով հնարավոր չէ անցնել:

15782626_1519696088058512_890592184_n

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ