26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Բայց լավ կլիներ, որ գիտակցեին…» (վիդեո)

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի ներկայացմամբ՝ 2016 թվականը բարդ էր, սակայն որակական փոփոխություններով տարի էր: Henaran.am-ի հետ զրույցում ամփոփելով անցնող տարին՝ նա ասաց, որ  տարվա քաղաքական կարևորագույն քաղաքական իրադարձությունը  Սահմանադրության փոփոխությունն էր, քանի որ, ըստ նրա, ամբողջությամբ փոխվում է երկրի կառավարման, քաղաքական, ընտրական համակարգը: «Անհրաժեշտ է գիտակցել, որ մենք ստեղծել ենք նախադրյալներ, որոնց միջոցով քաղաքական ուժերը, գործիչները տեսնում են հնարավորություն ընտրությունների միջոցով ինչ-որ փոփոխություն կատարելու, գնում են ընտրությունների, դաշինքներ են կազմում և այլն: Բայց լավ կլիներ՝ գիտակցեին, որ Դաշնակցության դերակատարությունն այս պայմանները ստեղծելու համար շատ էական էր»,- ասաց նա:

Վարդանյանի կարծիքով` ՀՅԴ-ՀՀԿ հուշագրի մեջ, որը կնքվեց 2016 թվականին, դրված են մեր երկրին հուզող բոլոր արմատական խնդիրները՝ սկսած ներքին կյանքի՝ կոռուպցիա, ստվերային տնտեսություն, մենաշնորհների դեմ պայքար, սոցիալական խնդիրների կարգավորման ուղղություններ, ինչպես նաև արտաքին մարտահրավերների դիմակայում: Պատգամավորը տարին նաև բարդ համարեց՝ հիշելով ապրիլյան պատերազմը, որն առանց կորուստների չանցավ: «Հերթական անգամ կարողացանք դիմակայել Ադրբեջանի ագրեսիային, պարտադրեցինք խաղաղություն, թեև, եղավ կորուստների և զրկանքների հաշվին»,- նկատեց Ա. Վարդանյանը: Պատգամավորը, խոսելով Կառավարության փոփոխության մասին, նշեց, թե արդեն իսկ դրված են որակական փոփոխությունների և քաղաքական համակարգ փոխելու սաղմերը: Նրա խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որ 2017 թվականը դառնա արդեն զարգացման նախադրյալներ ստեղծելու տարի:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ