Լևոն Արոնյանը հաղթանակով սկսեց

London Chess Classic շախմատային մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է անգլիացի Մայքլ Ադամսին: Մրցակիցն իր պարտությունն ընդունել է 41-րդ քայլում: Ռուս Վլադիմիր Կրամնիկը հաղթել է բուլղարացի Վեսելին Տոպալովին, իսկ ամերիկացի Ուեսլի Սոն ուժեղ էր իր հայրանկցից` Հիկարու Նակամուրայից: