09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

«Պետական բյուջեն անձնական քսակ են դարձրել»

«Պետական ապարատում օպտիմալացումն ու կրճատումները շատ վաղուց պիտի արվեին։ Լավ է, որ հիմա վարչապետն ուշադրություն է դարձնում այդ խնդրին։  Զարմացել եմ, որ դա շուտ չէր արվել: Նախարարությունները պետք է օպտիմալացվեն․ օրինակ  Սփյուտքի, Բնապահպանության, Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարություները․․․ ո՞ւմ են պետք այդ նախարարությունները: Բազմաթիվ խոշոր ու զարգացած երկրներում չկան այս նախարարությունները, ի՞նչ է եղել․․․ Մեր երկրում որոշ նապարարություններ ստեղծվում են իրենց ընկերներին ու կուսակիցներին գործով ապահովելու համար», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ ընդգծելով՝  մեր երկրի պետական ապարատը չափից դուրս ուռճացված է։
«Այդ ահռելի  հաստիքացուցակներն ինչի՞ համար են․ ես զարմանում եմ: Դա էլ է պտիմիտիվ գողություն: Ստեղծում են նախարություններ, որ իրենց ծանոթ-բարեկամներին գործով ապահովվեն՝ պետական բյուջեի հաշվին։ Այս երևույթները արտահայտվում են հատկապես նախարարություններում։ Եթե այդ նախարարներն ուզում են մեկին լավություն անել,  թող  իրենց գումարով աշխատավարձ տան, ոչ թե պետական բյուջեն անձնական քսակ սարքեն ու տարրական թալան անեն», – ընդգծեց քաղաքագետը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ