26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 3, 2016

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Արթիկի, Սիսիանի, Գորիսի, Սևանի ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում բուք է: Արթիկի, Վայքի, Ջերմուկի  և Մեղրու  ճանապարհներին ձյուն է տեղում: Աբովյանի,  Աշտարակի, Ապարանի, Ստեփանավանի, Թումանյանի,  Սևանի, Գավառի,  Գորիսի, Նոյեմբերյանի ճանապարհներին, Բերդ- Ճամբարակ հատվածում, Վարդենյաց  լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է: […]

Անակնկալ մատուցեց/վիդեո/

«Խնդիրը անակնկալ էր, որովհետև նման օրինագիծը երկրում պետք է քննարկվի կամ նման նախաձեռնությամբ հանդես գալուց առաջ պետք էր երկրում նախապատրաստական աշխատանքներ իրականացվեին, հասարակությունը պետք է պատրաստ լիներ ու ոչ թե անակնկալի գար»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում , անդրադառնալով ՀՀ բոլոր աշխատողներից 1000-ական դրամ բանակի համար գանձելու նախագծին, ասաց քաղաքագետ Արթուր  Ղազարյանը: Քաղաքագետը նշում է, որ Հայաստանում […]

Դոլարը կրկին թանկանում է

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները դեկտեմբերի 2–ի դրությամբ՝ ըստ Rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 478 ՀՀ դրամ նվազագույն և 482 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 480 դրամ նվազագույն և 483 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 503 դրամ նվազագույն և 515 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում 511 դրամ նվազագույն և […]

Մեքենաներ են արգելափակվել

Հանրապետության տարբեր ավտոճանապարհներին մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել։ Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեկտեմբերի 3-ին՝ ժամը 07.31-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հանքավան գյուղի «Տաք ջուր» կոչվող հատվածում «Opel» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հ-28 ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածի 28-րդ կմ-ին փրկարարներն արգելափակումից […]

2016թ. «Տարվա կին քաղաքական գործիչ» է ճանաչվել Հերմինե Նաղդալյանը

«Դե Ֆակտո» ամսագիրը 2016թ. «Տարվա կին քաղաքական գործիչ» է ճանաչել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանին: Թվում է` կինը և քաղաքականությունը չեն կարող ներդաշնակ լինել, և հնարավոր է, որ կնոջ նրբին էությունն ու հուզականությունը խոչընդոտ են կամային որակների, զսպվածության և սառը դատողության դրսևորմանը, սակայն ժամանակը ցույց […]

Նրանք ուզում են փոխել ստատուս քվոն (վիդեո)

«Եթե կտրուկ փոփոխություններ չլինեն, նշանակում է վերարտադրություն կլինի, կամ պիտի կտրուկ փոփոխություններ լինեն, կամ պիտի նույնը կրկնվի: Եթե նույնը կրկնվում է, մենք կարող ենք արդեն ասել` ովքեր կլինեն խորհրդարանում ՀՀԿ-ը Դաշնակցության հետ կայուն մեծամասնություն և փայատերեր, հիմա ովքեր ներկա են, կամ մի քանիսն ավելանան»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գոչծիչ Ազատ Արշակյանը` կանխատեսումներ անելով հաջորդ գումարման […]

Սուպերմարկետի մոտ մեքենա է այրվել

Դեկտեմբերի 2-ին, ժամը 23.18-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի «Կայզեր» սուպերմարկետի մոտակայքում այվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Անդրանիկի փողոցի թիվ 158 շենքի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.35-ին, մարվել՝ 23.42-ին: Ամբողջությամբ այրվել է «Opel Zafira» մակնիշի 90 RQ 001 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Ջ. 1982 […]

Վարչապետն այսօր նոր շունչ ու թարմություն է հաղորդել կառավարության աշխատանքին. Սերժ Սարգսյան 168.am

«168 Ժամ» թերթի նախաձեռնած «Հարց Նախագահին» խորագրի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է թերթի առաջին հարցին։ Այն ներկայացնում ենք ստորև։ – Պարոն Նախագահ, ՀՀԿ համագումարում Դուք հայտարարեցիք, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի դեպքում Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում։ Դուք, փաստորեն, Կարեն Կարապետյանի պաշտոնավարումը պայմանավորում եք ընտրությունների արդյունքով։ Իսկ որքանո՞վ է նրա պաշտոնավարման շարունակականությունը պայմանավորվում կառավարության գործունեության արդյունավետությամբ։ Այսինքն, եթե […]

Խուճապ է սկսվել․ Հրապարակ

Մեր տեղեկություններով՝ պետական գերատեսչություններում սպասվող օպտիմալացման պատճառով խուճապ է սկսվել, օրինակ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, որտեղ 2 հազար հոգանոց աշխատակազմից կրճատվելու է 20-25 տոկոսը: Օպտիմալացումների «թրի տակով» անցնելու է նաև փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը, կրճատվում են բազմաթիվ մարզային կառույցներ, մի շարք վարչություններ են կրճատվում կամ միաձուլվում: Վարչապետը հարցը խիստ է դրել և նախարարներին ասել, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի