11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Արթիկի, Սիսիանի, Գորիսի, Սևանի ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում բուք է:

Արթիկի, Վայքի, Ջերմուկի  և Մեղրու  ճանապարհներին ձյուն է տեղում:

Աբովյանի,  Աշտարակի, Ապարանի, Ստեփանավանի, Թումանյանի,  Սևանի, Գավառի,  Գորիսի, Նոյեմբերյանի ճանապարհներին, Բերդ- Ճամբարակ հատվածում, Վարդենյաց  լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է:

Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ