14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Անակնկալ մատուցեց/վիդեո/

«Խնդիրը անակնկալ էր, որովհետև նման օրինագիծը երկրում պետք է քննարկվի կամ նման նախաձեռնությամբ հանդես գալուց առաջ պետք էր երկրում նախապատրաստական աշխատանքներ իրականացվեին, հասարակությունը պետք է պատրաստ լիներ ու ոչ թե անակնկալի գար»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում , անդրադառնալով ՀՀ բոլոր աշխատողներից 1000-ական դրամ բանակի համար գանձելու նախագծին, ասաց քաղաքագետ Արթուր  Ղազարյանը:

Քաղաքագետը նշում է, որ Հայաստանում կան ընտանիքներ, որոնք ընտանեկան բյուջեն հաշվարկում են անգամ 10 դրամի կտրվածքով:

«Նման ընտանիքները բնականաբար կըմբոստանային: Քառօրյա պատերազմից հետո եղան պաշտոնանկություններ, բայց քրեական գործերի ընթացքը հայտնի չէ»,-ընդգծում է Արթուր Ղազարյանը:

Արթուր Ղազարյանը նշում է, որ հայ ազգը միշտ էլ պատրաստ է աջակցել բանակին, բայց կան պատասխան չգտնող հարցադրումներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ