17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2016

Հայ-ամերիկյան հարաբերություններում լուրջ առաջընթաց է սպասվում. կոնգրեսական

Մոտ ապագայում հայ-ամերիկյան հարաբերություններում խոշոր զարգացումներ են սպասվում, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է ԱՄՆ-ի կոնգրեսական, հայկական ծագում ունեցող Ջեքի Սփիրը. «Կարծում եմ, Միացյալ Նահանգների եւ Հայաստանի հարաբերություններն առավել ընդլայնվելու եւ նոր բնագավառներ ներգրավելու հսկայական ներուժ ունեն»: Որպես Կոնգրեսում Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահ, Ջեքի Սփիրը 2017-ին նախատեսում է բազմաթիվ ծրագրեր իրականացնել. «Մոտ ապագայում Հայաստանի դեսպանի հետ […]

Բոյկոտելու որոշումը Մարուքյանը չի ընդունում (վիդեո)

Henaran.am-ի զրուցակիցն է Ազգային ժողովի անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: -Պարո՛ն Մարուքյան, մի շարք տեսակետներ են հնչում, որ իշխանությունը բարեփոխումներ է անում, նկատի ունեմ գազի, էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր իջեցում, քանի որ նախընտրական PR ակցիաների կարիք կա, մեկ այլ խումբ էլ ասում է, որ ուղղակի իշխանությունը վախենում է չվերընտրվել: Դուք ի՞նչ եք կարծում: […]

«Սասնա ծռեր»-ի գործում նորություն կա

«Սասնա ծռեր» խմբի գործից մի մասն առանձնացվել է եւ նախաքննության ավարտ է հայտարարվել։ Այս մասին հայտնում է   Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։ Նախաքննության ավարտ է հայտարարվել Արայիկ Խանդոյանի,  Պավլիկ Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի, Սեդրակ Նազարյանի, Մխիթար Ավետիսյանի մասով։ Թե երբ գործը դատարան կուղարկվի, դեռ հայտնի չէ։

Պուտինը սաստեց Ալիևին

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր հարցազրույներից մեկի ժամանակ նշել է. «Վերադարձվելու ենք բոլոր այն տարածքները, որոնք դեռ օկուպացված են: Ադրբեջանն օրեցօր ուժեղանում, հզորանում է: Մենք հսկա ներուժ և հզոր բանակ ունենք»: Անդրադառնալով ալիևյան հերթական հոխորտանքին՝ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Ալիևն ուզում է ցույց տալ, որ Թրամփի ընտրությունն իրենց […]

Աշխատավարձ չենք ստանում, բայց մենք էլ ենք օգնելու բանակին

«Բանակին 1000 դրամ տալու գաղափարը վատը չէ, բայց որ դա պիտի պարտադիր լինի, վատն այ դա է։ Լավ բան անելիս մարդը դա ի սրտե պիտի անի, ոչ թե ստիպողաբար», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Նարեկ համայնքի բնակիչներից մեկը։ Վերջինս շեշտեց՝ իրենց գյուղում քչերն ունեն աշխատանք, բայց հավատացած է, որ աշխատանք չունեցող մարդիկ էլ […]

ԼՂՀ Պաշտպանության բանակից հայտնում են

Նոյեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Վթարներից, պատահարներից եւ խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

«Ձու գողացողը ձի էլ կգողանա» /վիդեո/

«Վարչապետի ասած «պրիմիտիվ գողությունը» ընդհանուր երևույթի գնահատական էր, որ հնչեց մոտ մեկ ամիս առաջ: Դա իրավական գնահատական չէր, բարոյական էր: Բայց ես կարծում եմ, որ բարոյական գնահատականին պիտի հաջորդի իրավականը», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ընդգծելով՝ պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որ այդպիսի գեղությունները վերանան: «Կան գործող օրենքներ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի