17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2016

Երևանի Վաղարշյան և Խաչատրյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի նոյեմբերի 21-ից Երևան քաղաքի Վաղարշյան և Խաչատրյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում` Վաղարշյան փողոցով Կոմիտասի պողոտայի կողմից դեպի վերոնշյալ խաչմերուկ մոտեցող հատվածում հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի […]

Դասընկերուհուն դաժան ծեծի է ենթարկել /վիդեո/

Իրկուտսկում քրեական գործ է հարուցվել անչափահասի նկատմամբ, ով դաժան ծեծի է ենթարկել դասընկերուհուն: Ծեծի տեսանյութը համացանցում է հայտնվել, կադրերում երեւում է, թե ինչպես է աղջիկը ջուրը շփում տղայի դեմքին, ինչից հետո վերջինը սկսում ե դաժան ծեծի ենթարկել նրան: Ընդ որում, այդ ամենը տեղի է ունենում դասարանցիների աչքի առաջ, ովքեր, փոխանակ օգնեն, ծիծաղով հետեւում են տեղի […]

«Ֆինանսները պետք է ուղղենք այն ոլորտներ, որտեղ մաքսիմալ արագ, շահութաբեր և էֆեկտիվ ծրագրեր կան». Վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 18-ին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Աշտարակում, որտեղ նրան է ներկայացվել քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը: Մասնավորապես, նախատեսվում է Աշտարակի 11-րդ դարի հին կամուրջի շրջակայքում, որտեղ առկա են եկեղեցիներ, պատմամշակութային հուշարձաններ, ձիարշավարան, հանգստի գոտի, վերականգնել քաղաքի կոլորիտը, որը կարող է գրավիչ դառնալ զբոսաշրջիկների համար: Նախագծի նպատակն […]

Եկեղեցի անվան տակ

Ի՞նչ են անում Հայաստանում այսպես կոչված կրոնական կազմակերպությունները: Սովորության համաձայն ՀՀ-ում օրենք ընդունելուց, այնպես է արվում որ այն բխի Ռուսաստանի կամ ԵՄ շահերից: Այդպես էլ ընդունվել է <<Խղճի, մտքի, դավանանքի ազատության>> մասին օրենքը: Այս օրենքը օգտագործելով, Հայաստանում գտնվող կրոնական կազմակերպությունները իրականացնում են իրենց հետին նպատակները, խամաճիկ դարձնելով հայ հասարակությանը: Հայաստանում գործող աղանդները, եկեղեցի անվան տակ […]

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ վարչապետի հանձնարարականը բիզնես ոլորտի խթանման համար ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարները:

Նրանք այդ իրավունքը չպիտի ունենան. պատգամավոր

«Եթե կուսակցական ես, նշանակում է գաղափարախոսությունը կիսում ես»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի անկախ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն` անդրադառնալով Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, թե ինքը պատրաստվում է անդամակցել Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Պատգամավորը հիշեցրեց, որ նախկինում գործել է օրենք, ըստ որի՝ ուժային կառույցի ղեկավարներն իրավունք չունեին լինել կուսակցական, նույնիսկ եթե նախկինում եղել […]

ՀՀ և ՌԴ դիրքորոշումները համընկնում են ԼՂ հակամարտության կարգավորման ճանապարհի հարցում. Կոսաչև

Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են այն հարցում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես քաղաքական ճանապարհով: Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստի ընթացքում աս աց ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը: «Ռուսաստանը […]

Կատուներս անտեր մլավում են,սևազգեստ մայրս դրսում է.ազատամարտիկը դիմում է նախագահին /վիդեո/

Ազատամարտիկ Խաչիկ Գասպարյանը իր ընտանիքի հետ միասին արդեն 9 ամիս մնացել է առանց տանիքի: Ազատամարտիկը արդարություն է պահանջում: Նա դիմում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Խաչիկ Գասպարյանը եղբայրների հետ Արցախյան ազատամարտի մասնակիցներ են, նրանցից մեկը զոհվել է, երկուսը` երկրորդ կարգի հաշմանդամներ են: Նրա փոխանցմամբ բնակարանից զրկվել է վաշխառուից 23 հազար […]

Հայաստանը կդառնա Եվրոպա-Իրան մուլտիմոդալ բեռնափոխադրումների տարանցիկ երկիր /վիդեո/

Այսուհետ Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր Եվրոպայից Իրան և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ, այն է` տարբեր տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումներ իրականացնելիս: Այս շաբաթ փորձնական տարբերակով 2 կոնտեյներ ջրային ճանապարհով տեղափոխվել է Փոթի, այնուհետև երկաթուղով Հայաստան` Երասխ կայարան, այստեղից էլ ավտոտրանսպորտով՝ Իրան: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանի խոսքով` վերջին երկու տարիներին քննարկվում էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի