27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պուտինը սաստեց Ալիևին

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր հարցազրույներից մեկի ժամանակ նշել է. «Վերադարձվելու ենք բոլոր այն տարածքները, որոնք դեռ օկուպացված են: Ադրբեջանն օրեցօր ուժեղանում, հզորանում է: Մենք հսկա ներուժ և հզոր բանակ ունենք»:

Անդրադառնալով ալիևյան հերթական հոխորտանքին՝ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց.

«Ալիևն ուզում է ցույց տալ, որ Թրամփի ընտրությունն իրենց թևեր է տվել: Սա փաստ է: Գաղտնիք չէ, որ Թրամփը լավ հարաբերություններ ունի Ալիևի ընտանիքի հետ: Բացի ալիևի ընտանիքից՝ էլի այդպիսի ընտանիքներ կան Ադրբեջանում, որոնք ջերմ հարաբերություններ ունեն Թրամփի ընտանիքի հետ: Ալիևը այս զորավարժություններից առաջ էլ ջանաց ցույց տալ, որ իրենք գեոքաղաքական հաղթանակ ունեն ու կարող են զինուժի միջոցով ինչ-որ հարցեր լուծել: Բայց այս ամենին արագորեն Պուտինը պատասխանեց՝ ստորագրելով հայ-ռուսական համատեղ զորամիավորմանը վերաբերող փաստաթուղթը: Ռուսները սրանով ասացին՝ Թրամփ չէ, ով ուզում է լինի, հասկացե՛ք՝ ՀՀ-ի հետ կապված՝ լայնածավալ ռազմական գործողություններ չպիտի լինեն, որովհետև բոլորս հասկանում ենք՝ Արցախի հետ բախումը կարող է վերաճել Հայաստան-Ադրբեջան բախման: Հետո, ինչպես նկատում եք, Լեկե Թեփեյում տված ՝ Ալիևի այդ հարցազրույցից հետո ադրբեջանցիներն անցան իրենց հին ու շատ վատ տակտիկային՝ սահմանի վրա կրակոցներ են հնչում, մեր տղաներին են սպանում», – նշեց Արամ Կարապետյանը:

Վերջինս շեշտեց՝ պատահական չէր, որ Ալիևն այդ հարցազրույցը տվել էր Լելե Թեփեում՝ զինվորական հագուստը հագին:

«Ռուսաստանի վերոնշյալ քայլերից հետո, սակայն, Ալիևի՝ սպառնալու ժամանակն անցավ: Ես Ալիևին երբեք խելացի քաղաքական գործիչ չեմ համարել: Նա պիտի հասկանա՝ մեկ է՝ այդ հոխորտանքներով ոչինչ անել չի կարող»,-  – շեշտեց Արամ կարապետյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ