16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2016

Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են ոլորտում հաջողված ծրագրերին աջակցելու ուղիները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին գյուղատնտեսության ոլորտում հաջողված բիզնես ծրագրեր իրականացրած գործարարներ, լոգիստիկայի, մարքետինգի, արտահանման ոլորտի ներկայացուցիչներ: «Այսօր մենք մշակում ենք  ոլորտի զարգացման երկարաժամկետ ռազմավարական ծրագիր և կարիք ունենք հանդիպելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ` լսելու  առաջարկներ ոլորտի արդյունավետ զարգացման և այս հարցում պետության դերակատարության  ակնկալիքների վերաբերյալ», – նշել […]

Երևանում շմոլ գազից թունավորվել է 3 մարդ, նրանցից մեկը մի քանի ամսական է

Նոյեմբերի 22-ին, ժամը 22.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ Երևանի Թոթովենցի փողոցի 10/1 շենքի բնակարաններից մեկից բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա Նարինե Ճ.-ն, 45-ամյա Հռիփսիմե Է.-ն եւ մի քանի ամսական Մարիա Դ.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ պարզել է, որ նրանք թունավորվել են տան վառարանից առաջացած շմոլ […]

Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել պատրիարք Կիրիլին

Մոսկվայում, նոյեմբերի 22-ի երեկոյան, Քրիստոս Ամենափրկիչ տաճարի եկեղեցական ժողովների դահլիճում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ներկա է գտնվել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի ծննդյան 70-րդ հոբելյանական տարեդարձի առիթով կազմակերպված պաշտոնական համերգին։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր […]

Տարոն Մարգարյան. «Երևան քաղաքն, ի վերջո, կունենա ռազմավարական նշանակության հարավային պատշաճ մուտք, ինչը տասնամյակներ շարունակ, իրոք, երազանք է եղել»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված Արշակունյաց պողոտա – Շիրակի փողոց – Արտաշատի խճուղի ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքին, որն իրականացվում է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ՝ քաղաքային կայուն զարգացման ծրագրի շրջանակներում: Երևան քաղաքի շրջանցիկ ճանապարհի կառուցման համալիր ծրագրի մասը կազմող նոր ճանապարհի հիմնական նպատակն է քաղաքի հյուսիսային և […]

ԵԽ-ի քվեարկությունը մեզ համար ոչ մի արժեք չունի․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է նոյեմբերի 23-ին Եվրախորհրդարանում (ԵԽ) կայանալիք քվեարկությանը, որը վերաբերում է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները կասեցնելուն: Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) Տնտեսական և առևտրային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստում ելույթ ունենալիս՝ Էրդողանն ընդգծել է, որ նոյեմբերի 23-ին ԵԽ-ում կայանալիք քվեարկությունն Թուրքիայի համար որևէ արժեք չունի՝ անկախ արդյունքներից: Ըստ թուրքական «Sozcu» թերթի կայքի՝ Էրդողանը նշել է, […]

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Քվանտ» վարժարան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Քվանտ» վարժարան, որն այս տարի նշում է հիմնադրման 25-ամյակը: Սերժ Սարգսյանը կրթության ոլորտի պատասխանատուների, Երևանի քաղաքապետի և վարժարանի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել Հայաստանի Հանրապետության առաջին փորձարարական ոչ պետական դպրոցում, ծանոթացել հանրակրթության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող նորարարական-գիտական կենտրոնի հիմնանորոգված ուսումնական մասնաշենքի պայմաններին, կրթական ծրագրերին, զրուցել դպրոցի սաների և ուսուցիչների […]

Անդերսենի գլխարկը

Հանս Քրիստիան Անդերսենը իր արտաքինին շատ քիչ ժամանակ էր հատկացնում: Նա Կոպենհագենի փողոցներում զբոսնում էր մաշված գլխարկով ու հնամաշ թիկնոցով: Մի անգամ նրան կանգնեցրեց ունևոր մի մարդ և հարցրեց. – Ասացեք խնդրեմ, այդ խղճուկ բանը, որ ձեր գլխի վրա է, կոչվում է գլխա՞րկ: Գրողը պատասխանեց. – Իսկ այդ խղճուկ բանը, որ ձեր նորաոճ գլխարկի տակ […]

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին

Նոյեմբերի 23-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ՀՀ Աժ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: Շնորհավորելով Վյաչեսլավ Վոլոդինին` Աժ փոխնախագահը հույս է հայտնել, որ նրա ղեկավարության տարիներին հայ ռուսական միջխորհրդարանական հարաբերությունները նոր զարգացում կարձանագրեն: Կողմերը կարեւորել են հայ-ռուսականհարաբերությունների դաշնակցային բնույթը, որին […]

«Ջոկող ախպերների բլթոցներից հետո ամեն ինչ «փոզմիշ» է լինում…»

Տեսնելով, լսելով մեր իշխանությունների որոշ ներկայացուցիչների գործողությունները, հարցազրույցները, ակամա հիշում ես Լենինի խոսքերը, նրա <<Մեկ քայլ՝ առաջ, երկու քայլ՝ հետ>> հանրահայտ աշխատությունը… Իշխանությունները կարծես փորձում են լավ քայլեր կատարել, կարծես ստացվում է ինչ-որ բան, հույսեր են առկայծում, ձևավորվում դրական հասարակական կարծիք և հանկարծ մի կաղապարված կուսակցական գործիչ, նախկին հաբռգած պաշտոնյա կամ ակամա <<քաղաքական գործիչ>> դարձած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի